Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»          Չեմբեռլենը պատմության մեջ մնացել է որպես հանձնող, զիջող.Իրականում ի՞նչ է արել նա. զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանիան փրկել է պարտությունից       Բաքուն ևս մեկ «հաղթանակ» է ուզում.Ադրբեջանի Նավթադոլարները սպառվում են,Էրդողանին պետք էվճարի պատերազմի ժամանակ աջակցության համար    

27 մայիս 2019 13:37

Անձամբ իմ տեսանկյունից կարևոր չէ հիմնադրամի գումարի ծագումը՝ գողացված է,թե... Աշոտն էլ վերադառնալու է Արցախ

Անձամբ իմ տեսանկյունից կարևոր չէ հիմնադրամի գումարի ծագումը՝ գողացված է,թե... Աշոտն էլ վերադառնալու է ԱրցախՀՀ վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի՝ Երեւան գալը Արցախում վիճակի հետ որեւէ կապ չունի։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է Աշոտ Փաշինյանը տեղափոխվել Երեւան եւ արդյոք դա կապված է Արցախի սահմանին ստեղծված  իրավիճակի հետ։
«Աշոտը իր մյուս զինվոր ընկերների հետ միասին եկել է համապատասխան զորամասում վերապատրաստումների կամ դասընթացների։ Դա ժամանակավոր է, եւ նա վերադառնալու է։ Աշոտը ինչպես ծառայում է ԼՂՀ–ում, այնպես էլ շարունակելու է ծառայությունը։ Սա միակ դեպքը չէ, առաջիկայում եւս հնարավոր է լինեն տարբեր զորամասերում, բոլոր զինվորները մասնակցում են դրան, սովորական երեւույթ է։ Մեր որդին ծառայում է այնպես, ինչպես ցանկացած զինվոր։ Որեւէ կերպ նրա ծառայությունը չի տարբերվում մյուսներից որեւէ հարցում։ Երեւան գալու ու վերադառնալու հարցում եւս չի տարբերվում մյուս զինվորներից»,–նշեց Աննա Հակոբյանը։

Հարցին՝ Երեւանում գտնվելու ընթացքում Աշոտ Փաշինյանը տանը եղե՞լ է, վարչապետի տիկինը դրական պատասխանեց. «Ինքն ունեցել է օրենքով սահմանված արձակուրդ եւ մեկ օր եղել է տանը»։
Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ «դավադիր պատերազմի» մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, նրա որդուն՝ Աշոտ Փաշինյանի տեղափոխել են Երեւան:
Աննա Հակոբյանը, պատասխանելով հարցին, թե ունի արդյո՞ք իր համար նշանակություն այն գումարների ծագումը, որը փոխանցվում է իր ղեկավարած հիմնադրամներին և այն հարցին, որ միգուցե դրանք պետբյուջեից գողացված գումարներ են, ասաց՝ եթե պետբյուջեից գողացված միջոցներ են, ավելի լավ, որ փոխանցվում են ու դրանք ծառայեցվում են պետությանը և պետության քաղաքացիներին. «Գումարի ծագումն ինձ համար կապ չունի: Կապ չունի, թե այդ գումարն ինչպես է հասել այն մարդուն, ով այն փոխանցում է մեզ: Մենք միևնույն է այն ծառայեցնելու ենք ամենաբարի, ամենաճիշտ, ամենաօգտակար նպատակներին: Այդ գումարը, եթե որևէ ձևով հասել է ինչ-որ մեկին, եթե մնա նրա մոտ, ավելի օգտակար չի լինի, քան եթե հասնի մեզ»:

Հակոբյանը նշեց, որ կան սակայն բանկային հարաբերություններ. «Մենք դրան ենթարկվում ենք: Եթե նման խնդիր է առաջանում մենք ոչինչ անել չենք կարող: Եթե կասկածելի ծագում է կամ բանկը թույլ չի տալիս, մենք անելիք չունենք: Անձամբ իմ տեսանկյունից կարևոր չէ գումարի ծագումը»:
Պետք է ի վերջո հրաժարվենք համեմատականից, նախկինում տեղի ունեցած երևույթները ներկա իշխանությունների և ներկա հարաբերությունների վրա պրոյեկտելու սովորությունից: Դրանով կխնայենք մեր ժամանակն ու ռեսուրսը, դա կատարյալ անիմաստ ժամանակի կորուստ է:
Հակոբյանը նշեց, որ բոլոր ցանկացողները կարող են նվիրատվություն անել. «Ես կարող եմ ասել, որ նախկինում հիմնադրամին նվիրատվություն անելը եղել է մոնոպոլիա, ոչ բոլորն են իրավունք ու հնարավորություն ունեցել պետության ղեկավարի տիկնոջ ղեկավարած հիմնադրամին անել նվիրատվություն: Երբեմն մեր հանդիպումների ժամանակ մարդիկ միջնորդներով են ճշտում՝ կարո՞ղ են նվիրատվություն անել, թե՝ ոչ: Մենք հենց սկզբից ասել ենք, որ չունենք նման բարդույթ, բոլորը կարող են նվիրատվություն անել, բոլորին շնորհակալ ենք: Մենք բոլորին ներկայացնում ենք մեր արածը, անելիք աշխատանքը, ծրագրերը: Շնորհակալ ենք և թոշակառուի նվիրատվության համար, և նշված մարդկանց»:

Հակոբյանն ասաց, որ հիմնադրամով նոր մշակույթ են ուզում բերել Հայաստան, որը չի եղել՝ հավելելով, որ պետք չէ քաղաքականացնել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր