Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.          «Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ       Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը    

27 մայիս 2019 15:50

Ալլա Պուգաչովան,հարազատները չեն շնորհավորել ավագ դստեր՝ Օրբակայտեի ծննդյան օրը

70-ամյա Ալլա Պուգաչովան չի մասնակցել ավագ դստեր՝ Կրիստինա Օրբակայտեի ծննդյան օրվա միջոցառմանը, որը վերջինս նշել է Սանկտ Պետերբուրգում։ Երգչուհին կարեւոր օրը նշել է ամուսնու՝ Միխայիլ Զեմցովի եւ մի քանի ընկերների հետ, որոնց շարքում է եղել նաեւ նախկին խորթ հայրը՝ Ֆիլիպ Կիրկորովը։ Նրանք զբոսանավով շրջել են Հյուսիսային մայրաքաղաքում։ Ալլա Բորիսովնան, որին այդքան սպասել են, այդպես էլ չի հայտնվել միջոցառմանը։

«Հեքիաթ է ծննդյանդ օրը Պետերբուրգում հայտնվելը մտերիմ ընկերների շրջապատում, Նեւայի կամուրջների տակ շրջելը»,- Instagram-ի իր էջում գրել է Քրիստինա Օրբակայտեն։ Մեկնաբանություններում հետեւորդները շնորհավորել են երգչուհուն եւ ամենայն բարիք մաղթել։

«Экспресс-газета»-ի տեղեկություններով՝ Օրբակայտեի այլ հարազատներ եւս ծննդյան տոնին ներկա չեն եղել։ Խոսքը նրա նախկին ամուսնու՝ Վլադիմիր Պրեսնյակովի, ինչես նաեւ նրանց որդու՝ Նիկիտայի մասին է։ Ավելին, նրանք համացանցում նույնիսկ չեն շնորհավորել երգչուհուն։ Լրագրողները նշում են, որ հնարավոր է, Քրիստինայի հարաբերությունները հարազատների հետ կտրուկ վատացել են։ Պատճառները կարելի է միայն գուշակել։ Իհարկե, Ալլա Պուգաչովան դստերն ուղերձ է հղել, որը հրապարակել է սոցիալական ցանցերում։
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր