Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

28 մայիս 2019 14:24

Ադրբեջանական տարածքների գրավումը Հայաստանին ոչ մի օգուտ չի բերել.գործազրկություն, աղքատություն, արտագաղթ

Լեռնային Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձգձգումը բերել է անհամար մարդկային տառապանքների Հայաստանի համար։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը՝ «Կոմերսանտ» պարբերականի հետ զրույցի ընթացքում։ Ադրբեջանի ԱԳ նախարարը ասել է, որ հայկական կողմը պետք է հետաքրքրված լինի հակամարտության կարգավորմամբ։

«Ադրբեջանական տարածքների գրավումը այս տարիների ընթացքում Հայաստանին ոչ մի օգուտ չի բերել։ Սակայն դա հանգեցրել է այն բանին, որ երկրում աճել է գործազրկությունը, աղքատությունը, արտագաղթը եւ ճգնաժամի այլ դրսեւորումների։ Ինչպես ասում են՝ քաղաքական գործիչը մտածում է հաջորդ ընտրությունների մասին, իսկ պետության առաջնորդը՝ հաջորդ սերունդների»,- ասել է Էլմար Մամեդյարովը։
Նա նաեւ հավելել է, որ եթե հայկական կողմը իրոք ցանկանում է, որ հակամարտությունը կարգավորվի, պետք է միանշանակ եւ առանց ավելորդ սեթեւեթանքների ցուցադրի քաղաքական կամք եւ կատարի գործնական քայլեր այդ ուղղությամբ։
«Մենք էլ մեր հերթին ամեն կերպ ողջունելու ենք նման մոտեցումը, որը ոչ միայն կլինի հռչակագրային, այլ իրական կյանքում իրագործված»,- շեշտել է նախարար Մամեդյարովը։ Անդրադառնալով այն հարցին, թե Երեւանը ցանկանում է Ստեփանակերտին վերադարձնել բանակցային սեղան, պատճառաբանելով, որ չի կարող փաթաթել որոշում արցախցիների վզին, քանի որ հայաստանյան իշխանությանը Արցախում չեն ընտրել, Մամեդյարովը հայտարարել է, թե այդ դեպքում ինչու են հայաստանյան մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների զավակները զինվորական ծառայություն անցնում Արցախում, կամ ուր են այդքան հաճախ գնում-գալիս Հայաստանի ներկայիս նախագահը կամ վարչապետը եւ վերջապես ինչպես է ձեւավորվում Արցախի բյուջեն, որ հարկատուների հաշվին։ Անդրադառնալով ԵԱՀԽ 1992 թվականի մարտի 24-ի որոշմանը, ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ասել է, որ իրականությունը հենց այդ որոշումն է, իսկ մնացածը կամ պարզապես մտայնություններ են կամ փորձ ձգձգելու բանակցությունները ինչ որ պատճառաբանություններում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր