«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

31 մայիս 2019 15:39

50-ից ավելի մարդիկ են ընդգրկված եղել այս հանցագործության մեջ. Սա կենցաղային մակարդակի վեճ չէ, այն կրում է քաղաքական բնույթ

Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել. «Սիրելի հայրենակիցներ, այսօր լուրեր տարածվեցին, որ կրակահերթի պատճառն ուղղված Սամվել Բաբայանի կողմնակիցների ուղղությամբ ֆինանսական-կենցաղային հողի վրա է:
 
Պաշտոնապես հայտարարում ենք, որ Սամվել Բաբայանը և իր կողմնակիցները որևէ խնդիրներ, այն էլ կենցաղային մակարդակի, չունեն մյուս կողմի հետ, նրանք նույնիսկ ծանոթ չեն: Կոչ ենք անում Ոստիկանությանը և ԱԱԾ-ին հետաքննությունը տանել ճիշտ ուղղությամբ:
 
Սա որևէ կենցաղային մակարդակի վեճ չէ, սա կրում է քաղաքական բնույթ, ուստի կոչ ենք անում իրավապահ մարմիններին հետամուտ լինել այս հանցագործության բացահայտմանը և փնտրել սրա հիմքերը ճշգրիտ ուղղությամբ: Մենք ինքներս հետամուտ ենք լինելու սրա բացահայտմանը: Հիսունից ավելի մարդիկ են ընդգրկված եղել այս հանցագործության մեջ: Ուստի շրջանակը բավականին լայն է»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր