Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Տեսանյութ. Ալիևը բացահայտեց ամսաթիվը. Էրդողանի նոր հանձնարարությունը Փաշինյանին       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

03 հուն 2019 14:47

Անզորությունից բղավել, որ վեթինգ ենք իրականացնելու, խաբեբայություն է,Քոչարյանի գործը չլիներ, դատարանները շրջափակելու կոչ չէր անի

Եթե մենք ուզում ենք արդարադատություն, ապա այսօրվա կառավարությունն ունի բազմապիսի գործիքներ, որպեսզի մարդկանց իրավունքները չոտնահարվեն, որ գործերը չհասնեն դատարան, իսկ դատարանում գտնվող գործերն ունենան արդար լուծում։ Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը։
«Եթե կար խնդիր դատարանների հետ կապված, արդարադատության հետ կապված, ապա գործող իշխանությունն ունի մեծամասնություն ԱԺ–ում, կարող է դատախազին հրավիրել եւ հաշվետվություն պահանջել ընդհանուր դատաիրավական համակարգի վերաբերյալ, հասկանալ՝ արդյոք կան կոռուպցիայի վերաբերյալ գործեր, որոնք չեն ունեցել հաջողություն դատական համակարգում, ինչ քանակ են դրանք կազմում, մինչդեռ չկա այդպիսի վերլուծություն։ Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը որպես հետեւանք փորձում է դիմել ծայրահեղ միջոցների, որոնց թվին է դասվում դատարանների շրջափակման կոչը»,–նշեց նա։

Փոստանջյանը վստահ է՝ եթե Ռոբերտ Քոչարյանի գործը չլիներ, Փաշինյանը դատարանները շրջափակելու կոչ չէր անի. «Եթե Ռոբերտ Քոչարյանի գործը չլիներ, նա այդպիսի քայլի չէր գնա, մինչդեռ մեր քաղաքացիները երկար ժամանակ է բողոքում են դատաիրավական համակարգից։ Իսկ դատարանների շրջափակումը որեւէ խնդիր չլուծեց, իսկ Գագիկ Հարությունյանի հեռացմամբ ոչինչ չի փոխվել։ Անձանցով չէ պայմանավորված խնդրի լուծումը, համակարգային փոփոխությանը միտված որեւէ քայլ չի ձեռնարկվել, միայն տեսարաններ է ապահովվել»։
Նա նաեւ շեշտում է՝ անցումային արդարադատությամբ Փաշինյանը ցանկանում է ապահովվել տեսարանների ապահովում. «ՊԵԿ-ը կրկին տնտեսավարողներին ապօրինի տուգանում է, քաղաքացիները դիմում են դատարան, սակայն դրանք երկար ժամանակ լուծում չեն ստանում։ Իսկ ՊԵԿ ղեկավարին նշանակում է Նիկոլ Փաշինյանը, այսինքն  քաղաքացիները դատի են տալիս նրա ղեկավարած կառավարությանը։ Ունենալով գործիքներ՝ Արդարադատության նախարարություն, ՊԵԿ, ՔԿ, ՀՔԾ, որոնց ղեկավարներին նշանակում է Փաշինյանը, այս մարմիններից եթե նա չի ստանում պատասխաններ, հաշվետվություն, չունի վերլուծություն, թե այս մարմինները ինչպես են աշխատել, դիմել անցումային արդարադատությանը, երբ տեղի չի ունեցել հեղափոխություն, սա նորից տեսարանի ապահովում։ Որպեսզի տեղի ունենա անցումային արդարադատություն, պետք է սահմանադրությունը փոխվի։ բացի այդ անցում որտեղից որտեղ պետք է արվի»։
Փոստանջյանը նաեւ կարծում՝ անզորությունից բղավել, որ վեթինգ ենք իրականացնելու, խաբեբայություն է.
«Նիկոլ Փաշինյանի համար քաղաքական կյանքը սկսում է 2008 թվականից, սակայն այդ անցումը պետք է ապահովենք 1991 թվականից, իսկ եթե դրվագային պետք է լինի անցումային արդարադատությունը, ապա ստացվում է ելի տեսարանի ապահովում։ Վեթինգն այնպիսի մեխանիզմ է, որ անընդհատ պետք է կիրառվի, որը պետք է առաջին հերթին հենց Նիկոլ Փաշինյանից եւ իր ընտանիքի անդամներից, բայց իր նկատմմաբ չի ցանակնաւոմ իր նկատմամբ կիրառել, այլ դրվագային՝ միայն դատավորների նկատմամբ, այն էլ այն դեպքում, երբ չունի կանոնակարգեր եւ օրենսդրություն»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր