Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել          Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել       Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին    

05 հուն 2019 10:53

Մանվել Գրիգորյանը հնարավոր է ընկնի կոմայի մեջ. «փնտրվում» է շատ մեծ ոսկի՞ն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մանվել Գրիգորյանին իր կամքին հակառակ են տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց։ «Նման հիվանդին պահելու, պատշաճ բուժօգնություն տրամադրելու հնարավորություն այդ հիվանդանոցը չունի, անգամ ավելի թեթեւ հիվանդությամբ տառապողներին են այդ հիվանդանոցից ուղղորդում քաղաքացիական հիվանդանոցներ»,- ասաց Մ. Գրիգորյանի բժիշկ Արտակ Մանուկյանը` միաժամանակ տեղեկացնելով, որ Մ. Գրիգորյանը կտրուկ հրաժարվել է բուժումներից, այդ թվում եւ ինսուլինից, որն ստանում է մեծ չափաքանակով:
Բա ի՞նչ է լինելու։ «Հնարավոր է ընկնի կոմայի մեջ»: Ե՞վ: «Եվ-ի պատասխանը ե՛ս չպետք է տամ»: Իսկ ճի՞շտ է, որ պահանջ է դրված՝ եթե նա որոշակի գումարներ «մուծվի», ինչպես մնացյալք,  կալանքից կազատվի, ավելին` պատկան մարմինների կողմից դեռ «փնտրվում» է շատ մեծ ոսկին, ինչի մասին խոսվում էր գեներալի կալանավորման օրերին։ «Նման հարցերով` իրավապահներին, մենք միայն բուժում ենք»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր