17:34 - Նման ինտենսիվություն եղել է 2016 թ.ին. կարծես՝ Ադրբեջանը խոսքից պատրաստվում է անցնել գործի         17:15 - «Տականք սրիկաներ, Հայրիկյանի միջնորդությո՞ւնն եք անտեսում». Պարույր Հայրիկյան      16:57 - Այդ ի՞նչ իրավունքով եք հետևում, թե ով ում հետ է հանդիպում    

07 հուն 2019 14:33

Այսպե՞ս են հասկացելսևազգեստ մարդկանց դեմ պայքարելու վարչապետի հորդորը

Ազգային ժողովի արտահերթ նիստին առաջինը ելույթ ունենալիս ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը երեկ տեղի ունեցած դեպք պատմեց, երբ, նրա խոսքով, ոստիկանները ծեծել են քաղաքացու։ Գորգիսյանի խոսքով՝ հարբած մարդիկ մոտեցել են քաղաքացուն, որ իր վարձակալած տարածքի դռներն էր փակում։ Նրանք որոշել են, որ նա փորձում է ապօրինի մուտք գործել տարածք, ծեծել են նրան, ապա նստեցրել մեքենա, տարել բաժին։

Գորգիսյանի խոսքով՝ երբ քաղաքացին պահանջել է ոստիկանի փաստաթղթեր ցույց տալ, նրանք իրոք ցույց են տվել։ Իսկ բաժնում նրանց միացել է ևս մի քանի ոստիկան, որոնք նորից ծեծել են քաղաքացուն։ Իսկ ծեծն ավարտվել է այն ժամանակ, երբ մեկ այլ ոստիկան ճանաչել է քաղաքացուն ու հայտնել, որ դա նրա տարածքն է եղել։ Քաղաքացուն, ըստ Գորգիսյանի, ուղղակի բաց են թողել։
«Այսինքն` քաղաքացուն բռնել են, ծեծել են ու բաց են թողել ոչ մի բանի համար։ Ես կարծում եմ, ես պնդում եմ, որ սա չպետք է անհետևանք մնա … ոստիկանապետի ուշադրությունն ենք հրավիրում սրա վրա, և ցավում եմ, որ սևազգեստ մարդկանց դեմ պայքարելու վարչապետի հորդորը ոստիկանությունը այսպես է ընկալել։ Ուզում եմ պարոն Օսիպյանին լսել՝ արդյո՞ք այսպես են ընկալել այդ հորդորը»,- ասաց Գորգիսյանը։
Գորգիսյանի պատմությունը հերքեց իշխանական պատգամավորներից Նիկոլայ Բաղդասարյանը։ Նա ասաց, որ ով պատմել է Գորգիսյանին այդ պատմությունը, ստել է։ Բաղդասարյանի խոսքով՝ մարդուն հնարավոր չէ մի անգամ բակում ծեծել, հետո մեքենայի մեջ, հետո էլ ոստիկանության բաժնում։ Նա ասաց, որ ոստիկանությունը սովորաբար մարդկանց ծեծել է բաժնում, որպեսզի դա աննկատ լինի։
«Դուք էլ՝ որպես պատգամավոր, պետք է էդ հոտառությունը, տատս ասում էր՝ քթի ծակը ունենայիք, հասկանայիք, որ դա սուտ պատմություն է»,- ասաց Բաղդասարյանը։
Գորգիսյանն էլ արձագանքեց, որ այդ ամենը տեսագրել են ականատեսները, իսկ քաղաքացին էլ քթի կոտրվածք է ստացել, որն ուսումնասիրել են բժշկական կենտրոնում։


Նա Բաղդասարյանին կոչ արեց զուսպ լինել որակումների մեջ ու քաղաքացուն անտեղի չմեղադրել սուտ ասելու մեջ։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր