Մարդասպաններն ազգություն չունեն. Փաշինյանը` հատուկջոկատայինի աղմկահարույց սպանության մասին

«Իհարկե, գիտեք` դա ողբերգություն է։ Ցանկանում եմ իմ ցավակցությունը հայտնել սպանվածի ընտանիքին ու ընկերներին, որովհետև, ինչպես ասացիք, դա ազդում է մեր հարաբերությունների վրա»,-ասել է Փաշինյանը։
Նա նշել է, որ այդ թեմայի հետ կապված նաև շահարկումներ կան։
«Կան մարդիկ, որոնք կատարում են իրավախախտումներ, սպանություններ թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում, բայց դա ոչ մի կերպ չպետք է ազդի մեր հարաբերությունների վրա։ Այդ դիրքորոշումը սկզբունքային է։ Նշանակություն չունի, թե որ ազգության ներկայացուցիչներն են կատարում դա»,-նշել է Փաշինյանը։
***
ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսել է գազի գնի մասին: Փաշինյանի խոսքերով, կարևոր է, որ գազի գնի հարցը չարգելակի հանրապետության զարգացման տեմպերը:
«Սա իրոք շատ կարևոր հարց է մեր հարաբերությունների համար: Մենք այն քննարկում ենք նաև ԵԱՏՄ-ի շրջանակների կոնտեքստում: Կարծում եմ, որ մենք պետք է հասկանանք այս հարցի բոլոր նրբությունները: Ես Պուտինին ասել եմ, որ մենք շատ լավ տնտեսական դինամիկա ունենք»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ 2019 թվականի առաջին քառորդում Հայաստանում տնտեսական զարգացման ցուցանիշը կազմում է 7,1 տոկոս:
Փաշինյանի խոսքերով, հայկական կողմի համար կարևոր է ունենալ գազի այնպիսի գին, որը չի կոտրի տնտեսական զարգացման տեմպը. «Ես հույս ունեմ, որ մենք ընդհանուր լեզու կգտնենք, քանի որ մենք Ռուսաստանի հետ ունենք ոչ սովորական հարաբերությունները, մեր հարաբերությունները ռազմավարական են, և ես կարծում եմ, որ մենք պետք է լուծենք գազի գնի հարցը ևս»: