Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին․ ադրբեջանում ցնծում են` կատարվածը համարում Ալիևի հերթական շռնդալից հաղթանակը. «Հրապարակ»          Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»       Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»    

08 հուն 2019 13:54

Ինչո՞ւ են ադրբեջանական բանակում զորավարժություններն այդքան հաճախ անցկացվում

2019 թվականի գարունը ադրբեջանական բանակում նշանավորվել է մի ամբողջ շարք զորավարժություններով (մայիսի 1-3-ը «Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք-2019» համատեղ ադրբեջանա-թուրքական մարտավարական զորավարժությունները, Կոնյեում Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների մասնակցությամբ «Anadolu Ankası-2019» զորավարժությունները եւ վերջին խոշոր զորավարժությունը, որը մեկնարկել էր 2019 թվականի մայիսի 20-ին, Նախիջեւանում «Անխախտ եղբայրություն-2019» համատեղ ադրբեջանա-թուրքական զորավարժությունը):
Զարմանալի չէ, որ այս միջոցառումները այդքան խիտ են ծրագրում: Նույնիսկ ռազմական գործից հեռու մարդու մոտ հարց է ծագում. «Ինչո՞ւ են զորավարժություններն այդքան հաճախ անցկացվում»: Այն պատճառով, որ «արդի» ադրբեջանական բանակը հերթական զորավարժությունն անցկացնելով ապացուցում է իր անգրագիտությունը եւ հրամանատարության առաջադրած խնդիրների կատարման ունակության բացակայությունը: Իսկ հատկապես՝ ստորաբաժանումների մարտական պատրաստվածությունը բավականին միջակ է, հրթիռային զորքերով եւ հրետանիով պայմանական հակառակորդի կրակային խոցումը կատարվում է մեծ լարմամբ, բոլոր կարգերի եւ տեսակների զորքերի ստորաբաժանումների միջեւ համակարգվածությունը ցածր է, մատակարարման տեսակները պատշաճ մակարդակով չեն գործում: Իսկ գլխավորը՝ մոտիվացիա չկա. զինծառայողները չցանկանալով են մասնակցում համանման միջոցառումներին, ինչը չես ասի նրանց հարցազրույցներում, որոնց ժամանակ նրանք միաձայն պատարաստակամություն են հայտնում հանուն Հայրենիքի տալ ամեն ինչ եւ նույնիսկ սեփական կյանքը: 


Համացանցում ավելի ու ավելի հաճախ են հայտնվում գրառումներ համանման լայնամասշտաբ զորավարժություններին մասնակցելու ցանկություն չունենալու մասին: Նրանց խոսքով՝ այդ միջոցառումները ձեւական բնույթ ունեն եւ իրենց ցանկալի չէ մասնակցել «թատերական ներկայացումների»: Շտապ ծառայության զինծառայողների մեծամասնությունը անտարբերությամբ եւ առանց հետաքրքրվածության, «նշելու» համար է կատարում հրամանատարության հրամանները: Ամենացածր մակարդակի վրա է նաեւ այս միջոցառումների կազմակերպչական մասը:
Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը հենց այսպիսի ձեւական մեթոդներով է փորձում բարձրացնել զորքերի մարտական պատրաստվածության մակարդակը՝ դրանով խաթարելով իր զինվորների առողջությունն ու մարտունակությունը:
Ադրբեջանի զինված ուժերի գեներալիտետը խոշորամասշտաբ զորավարժությունների անցկացմամբ միայն մեկ նպատակ է հետապնդում՝ լվանալ խոշոր ֆինանսական միջոցները, որոնք նախատեսված են բանակի կարիքների համար: Մեկ այլ ոչ պակաս կարեւոր պատճառ է՝ տարբեր խաբեբայական մանիպուլյացիաներով գլխավոր հրամանատարին ապացուցել ադրբեջանական բանակի մարտական պատրաստվածության «բարձր» աստիճանի մասին: 
Ի դեպ, այս երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը օրերս երկրի ղեկավարությունից ստացել է հերթական պարգեւը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր