Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը          Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն       Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին    

04 հուլ 2026 19:01

Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը

Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումըՍահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց Ազգային ժողով ընտրությունների արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը։

2026թ. հունիսի 14-ի նիստում ԿԸՀ-ն որոշել էր, որ խորհրդարան է անցել 3 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (64 մանդատ), «Ուժեղ Հայաստան» (29 մանդատ) և «Հայաստան» (12 մանդատ) կուսակցությունների դաշինքները։

Հանձնաժողովն անվավեր էր ճանաչել երեք՝ թիվ 12/13, 20/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի պատճառով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը փաստացի զրկվել էր մանդատներից։ Խորհրդարան անցնելու համար կուսակցությանը անհրաժեշտ էր կողմ քվեարկած ձայների 4%-ը, սակայն վերջնարդյունքում ստացել էր 3.9893%։ ԲՀԿ-ն կհաղթահարեր անցողիկ շեմը, եթե ԿԸՀ-ն անվավեր չճանաչեր վերոնշյալ ընտրատեղամասերի արդյունքները։

Ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկում էին «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Միասնության թևեր», «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն», «Բարգավաճ Հայաստան», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» և «Նոր ուժ» ռեֆորﬕստական կուսակցությունները։ Վերջինն ավելի ուշ հրաժարվել էր իր մասնակցությունից։

ԱԺ ընտրություններին մասնակցել էր 18 քաղաքական ուժ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր