Հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի տներից մեկի տանիքում          Երբ Բաքվի ծրագրերը կյանքի են կոչվել վերացել է Ռուսաստանի հետ ամեն ինչ համաձայնեցնելու անհրաժեշտությունը       Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով    

14 հուն 2019 17:04

Եթե Միացյալ Նահանգները սկսի բացասական մեթոդներ կիրառել, Թուրքիան ունի հակաքայլեր

Թուրքիայի կողմից ռուսական արտադրության Ս-400 հրթիռային համակարգերի գնման պօատճառով Միացյալ Նահանգների կողմից պատժամիջոցների սահմանման դեպքում Թուրքիան հակաքայլեր է իրականացնելու։ Այս մասին տեղական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է երկրի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն։


«Եթե Միացյալ Նահանգները սկսի բացասական մեթոդներ կիրառել, մենք ունենք հակաքայլեր։ Եթե մեր նկատմամբ բացասական վերաբերմունք լինի, ապա մենք համարժեք քայլերով կպատասխանենք»,- ասել է նախարարը։
Նա նշել է, որ Թուրքիան վճռական է տրամադրված Ս-400 համակարգերի գնման հարցում և չի պատրաստվում հետ կանգնել իր որոշումից։ Չավուշօղլուն ասել է, որ իրենք նման սպառազինության կարիք ունեին ու այդ կարիքը սպասարկել են Ռուսաստանի օգնությամբ։





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր