«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

18 հուն 2019 11:06

Ժամկետային զինծառայողներին ամսական տրվող դրամական ապահովության չափը կավելանա. նոր նախագիծ

«ՀՀ արդարադատության նախարարու­թյունը նոր նախագիծ է շրջանառության մեջ դրել: «Ժողովուրդ» օրաթերթը տե­ղեկացավ, որ պարտադիր ժամկետային զինծառայողների դրամական ապահո­վության ամսական չափերը հակառա­կորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահու­թյուն իրականացնող զորամասերի անձ­նակազմի համար կավելանա 2000, իսկ մնացած զորամասերի համար՝ 1000 դրամով: 

Բանն այն է, որ ՀՀ ԶՈւ գլխա­վոր շտաբում կատարված ուսումնասի­րություններով պարզվել է, որ պարտա­դիր ժամկետային զինծառայողների հա­մար սահմանված դրամական ապահո­վության չափերը 2009 թվականից փոփոխություններ չեն կրել: 

Ավելին, դրան հաջորդող տարիներին արձանագրված շարունակական գնաճի հետևանքով չեն բավարարում անձնական հիգիենա­յի և այլ առաջին անհրաժեշտության պարագաներ գնելու համար: 

Օրինակ՝ անձնական հիգիենայի պարագաների մասով գնաճը կազմել է շուրջ 33 տո­կոս: Սա լրացուցիչ ֆինանսական ծան­րաբեռնվածություն է առաջացնում զին­ծառայողների ընտանիքների համար: 

Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ նախագ­ծի ընդունման արդյունքում այս տարվա 6 ամիսների հաշվարկով լրացուցիչ ծախսերը կկազմեն 228 մլն 942 հազար դրամ: Այն կիրականացվի ՀՀ 2019 թ. պե­տական բյուջեով պաշտպանության նա­խարարությանը նախատեսված հատ­կացումների դրամական ապահովու­թյան և աշխատավարձի հաստատված միջոցների հաշվին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր