ՊԵԿ-ի պարզաբանումը՝ «Հարկային տեռոր» վերնագրով հրապարակման վերաբերյալ

«Ժամանակ» օրաթերթը որևէ անդրադարձ չկատարելով ընկերության կողմից քաղաքացիներին ՀԴՄ կտրոն չտրամադրելու փաստական այս կարևոր հանգամանքին՝ փորձ է կատարում խնդիրը տեղափոխել այլ հարթություն՝ նման հոդվածներով կարծես խրախուսելով ՀԴՄ կտրոններ չտրամադրելուն:
Ինչ վերաբերում է գրառմանը, որ «դրա փոխարեն, պետք է շարունակել գործել հին Հայաստանի կանոններով`ամսական մուծվել հարկայինին և հանգիստ աշխատել», ապա կարծում ենք, որ օրաթերթի կողմից նման տեղեկատվությունը տարածելը պետք է ունենա հիմնավորումներ, հակառակ պարագայում՝ դա առնվազն կարող է գնահատվել ապատեղեկատվության տարածում և հերյուրանք:
Միաժամանակ, առաջարկում ենք լրատվամիջոցին նման փաստերի առկայության պարագայում անմիջապես հանցագործության վերաբերյալ հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիններին: