Այլևս այս ճանապարհով երթևեկ չի լինելու.Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները, ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ աճելու են          Թեև Ֆրանսիայի դիրքորոշումը հայանպաստ է թվում, սակայն ՀՀ-ի հետ հարաբերություններում Փարիզն առաջնորդվում է Եվրոպայի անվտանգությամբ. Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային       էլի բողոքի ակցիաներ արեք, բայց մարդաշատություն ապահովելու համար խղճացեք մարդկանց, վտանգավոր ստեր մի տարածեք    

20 հուն 2019 11:52

Քննարկում ենք մի բյուջե, որին դեմ է քվեարկել հենց ինքը՝ վարչապետը.այսպես շարունակվի, էլ ավելի ենք քննադատելու կառավարությանը

2018 թվականի բյուջեի կատարողականի քննարկումները «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը էքստրաօրդինար համարեց.

«Մի կողմից գիտենք՝ կարևոր փաստաթղթի մասին է խոսքը, որտեղ ընդդիմությունը պետք է իր ասելիքն ունենա, մյուս կողմից քննարկում ենք մի բյուջեի կատարման հաշվետվություն, որին դեմ է քվեարկել հենց ինքը՝ վարչապետը։ Մենք կանգնած ենք մի հետաքրքիր մարտահրավերի առաջ։ Մենք մինչև նոյեմբեր ամիսը ամեն կերպ աջակցել ենք այս բյուջեի կատարմանը, հետևաբար չենք կարող դեմ լինել դրա հաշվետվությանը, բայց մյուս կողմից դեմ ենք քվեարկել այդ բյուջեի ընդունմանը», - 2018-ի գլխավոր ֆինանսական փաստաթղթի կատարողականի մասին ասաց Մարուքյանը։

Մարուքյանը նշեց, որ կան խնդիրներ, որոնց մասին հնարավոր չէ չխոսել։ Նա առաջին խնդիրը համարեց այս կառավարության կադրային քաղաքականությունը` պնդելով, որ եթե այսպես շարունակվի էլ ավելի են քննադատելու այս կառավարությանը։

Մյուս խնդիրը, պատգամավորը առանձնացրեց դրժված խոստումները. «Ասել ենք, ասում ենք, շարունակելու ենք պնդել՝ եղել են խոստումներ, որոնք չեն կատարվել։ Կան բաներ, որ ասում են՝ հա, մենք ասել ենք, բայց ուրիշ ձև ենք անելու»։

Երրորդը` «սևուսպիտակի» բաժանելն է, ներառականությունն է, որը այս կառավարության գործունեության դեպքում չկա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր