Քարակերտում գայլերը hոշոտել են գյուղացուն պատկանող մոտ 60 գլուխ ոչխար          Սույնով՝ գրավոր, պաշտոնապես հաստատվեց, որ եկեղեցու դեմ գրոհը քաղաքական գործընթաց է և պետությունը ուղիղ է միջամտում եկեղեցու գործերին       Արագածոտնի մարզում գործող գազալցակայանում լիցքավորվելիս հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում    

28 հուն 2019 12:35

Ես շատ եմ սիրում ռուս ժողովրդին,Վրաստանի հետ հաշտեցումից հետո կերգեմ Մոսկվայում.Կիկաբիձե

Խորհրդային և վրացի դերասան և երգիչ Վախթանգ Կիկաբիձեն խոստացել է Մոսկվայում համերգ տալ այն դեպքում, եթե Ռուսաստանն ու Վրաստանը հաշտվեն։ Կիկաբիձեն վստահ է, որ երկու երկրների ժողովուրդները պետք է ապրեն խաղաղ՝ «երգերով, ծաղիկներով և առանց կրակոցների»։ Դերասանը վստահ է, որ հաշտեցումը մի օր կլինի, բայց վստահ չէ, որ նա մինչ այդ պահը կապրի։ Եթե գործերն արագ արվեն, Կիկաբիձեն ուրախությամբ  համերգով հանդես կգա Ռուսաստանի մայրաքաղաքում։

«Ես հանուն այդ մեծ խաղաղության ինքս առաջինը կգա համերգի։ Եվ կերգեմ։ Ես շատ եմ սիրում ռուս ժողովրդին»,- kulturomania.ru-ի հաղորդմամբ՝ ասել է Կիկաբիձեն։

Նրա խոսքով, արվեստի գործիչները կարող են իրենց ներդրումն ունենալ հաշտեցման գործընթացում՝ գտնելով ինչ-որ ընդհանուր բան և միավորելով մարդկանց։ Դերասանը նշել է, որ փորձում է դա անել։ Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ռուս հայտնի մշակութային գործիչների մեջ դեռ որևէ մեկը չի արտահայտվել այդ ուղղությամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր