MAGA-ի կողմնակիցներնը Դոնալդ Թրամփի հիմնական իրավահաջորդ են տեսնում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին          ԻՀՊԿ ռազմածովային ուժերը Պարսից ծոցում խոցել են իսրայելական բեռնատար նավ       Երևանում «Nissan»-ը բախվել է «Opel»-ին և «Toyota Corolla»-ին    

06 հուլ 2019 17:36

Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժն արձակել է շուրջ 750 կրակոց. Արցախի ՊՆ

Հունիսի 30-ից հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 750 կրակոց:
Արցախի ՊՆ-ից  հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել հակառակորդի նախահարձակ գործողություններին պատասխանելուց և շարունակել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր