Մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Սարգիս Հովիվյանը
81 տարեկան հասակում կյանքից հեռացել է լեգենդար ֆուտբոլիստ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՍՍՀ վաստակավոր մարզիչ, Սարգիս Հովիվյանը։ Այս մասին տեղեկացրեց նրա դուստրը՝ Սոֆյա Հովիվյանը։
Սարգիս Հովիվյանը հայկական ֆուտբոլի լավագույն հարձակվողներից մեկն է եղել։
Նա 1957-1970 թթ. խաղացել է Երևանի «Սպարտակ», 1963 թ. «Արարատ», 1967 թ. Մոսկվայի «Սպարտակ» թիմերում։ Երկար տարիներ զբաղվել է մարզչական աշխատանքով։ Մասնավորապես՝ 1970-1972 թթ. եղել է ԽՍՍՀ Բ խմբում հանդես եկող Գյումրիի «Շիրակ» և Վանաձորի «Լոռի» թիմերի ավագ մարզիչ, 1972-1978 թթ.՝ Երևանի օլիմպիական հերթափոխի ֆուտբոլի մարզադպրոցի տնօրեն։ 1978-1979 թթ. աշխատել է Ինդոնեզիայում, 1980-1981 թթ.՝ Երևանի «Արարատ» թիմի մարզիչ, 1982-1984 թթ. ԽՍՀՄ երկրորդ խմբում հանդես եկող Արտաշատի «Օլիմպիա» և Հոկտեմբերյանի «Սպարտակ» թիմերի ավագ մարզիչ,1988-89 թթ. ՀՍՍՀ Սպորտկոմիտեի Սպորտային խաղերի վարչության ֆուտբոլի բաժնի պետ, 2001-2004 թթ. եղել է Հայաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ։