Խորվաթիային կհաղթենք, եթե...Ցույց եմ տվել ձեռքիս 5 մատը և ասել՝ ամեն մի մատը մնացած 5 խաղերն են, որ մեկը պարտվեցինք՝ դուրս ենք մնալու պայքարից, մեկը՝ Թուրքիան, հաղթահարեցինք

Մարզիչը կարևորեց նաև հայ ֆուտբոլիստների կողմից մարզիչների դրած խնդիրների ճիշտ կատարումը և պակաս կարևոր չհամարեց նաև բախտի գործոնը:
Պետրակովն ասաց, որ Ժիրայր Շաղոյանն իր թիմում սկսել է քիչ գոլեր խփել, դրա համար էլ չի հրավիրվում Հայաստանի ազգային հավաքական, երբ սկսի գոլոր խփել, կդիտարկեն ներա թեկանծությունը, քանի որ հարձակման գծում մրցակցությունը մեծ է:
Նա նաև հայտնեց, որ Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում առաջընթաց կա, իսկ Երևանին չի հերիքում հինգ աստղանի մարզադաշտ:
Անդրադառնալով Հայաստան-Խորվաթիա խաղի կարևորության մասին հարցին՝ Ազգային հավաքականի մարզիչն հայտարարեց. «Ես տղաներին Թուրքիայում ցույց եմ տվել ձեռքիս 5 մատը և ասել՝ ամեն մի մատը մնացած 5 խաղերն են, որոնք եզրափակիչ են, որը մեկը պարտվեցինք՝ դուրս ենք մնալու պայքարից, մեկը՝ Թուրքիան, հղթահարեցինք»: