Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

16 հուլ 2019 15:18

Ապրիլյան պատերազմի փաստաթղթերն ուսումնասիրելիս ուշագրավ նորություններ են ի հայտ եկել

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն աշխատում է իր հաստատած գրաֆիկով, իսկ թե պաշտոնյաները երբ կգան, երբ չեն գա, դա հիմա քննարկելու թեմա չէ: Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նրա խոսքով, ամենակարեւորը նախապատրաստական փուլն է, որը համարյա ավարտին է մոտենում. ««Արդեն պատրաստվում ենք քննելու փուլին: Քննելու փուլը լիարժեք կիրացվի, երբ հանձնաժողովի անդամները մշտապես կլինեն Երեւանում: Երբ մենք պատրաստ լինենք մարդ կանչելու, կասկած չունենաք, աշխարհի որ ծայրում էլ լինեն հանձնաժողովի անդամները, նրանք կգան եւ կմասնակցեն այդ նիստերին»,-ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ այդ փուլը կսկսվի մինչեւ սեպտեմբեր:


«Մենք հիմա փաստաթղթերն ենք ուսումնասիրում, որ ճիշտ հարցեր տանք»,-ընդգծեց հանձնաժողովի նախագահը:
Հարցին, թե ինչ է անելու հանձնաժողովը, եթե նախկին պաշտոնյաներն անտեսեն հանձնաժողովի հրավերն ու չգան, նա պատասխանեց. «Լավ չեմ պատկերացնում հրաժարվելու դրդապատճառները, որովհետեւ այստեղ բարոյականության խնդիր կա: Հրաժարվել նշանակում է թաքցնել: Չեմ կարծում, որ որեւէ մեկը կընտրի այդ ճանապարհը»:
Քոչարյանը նշեց, որ փաստաթղթեր ուսումնասիրելու ընթացքում ուշագրավ նորություններ ի հայտ եկել են, սակայն կոնկրետ իր համար անակնկալներ չեն եղել. «Ինձ համար ոչ այնքան անակնկալ են եղել, բայց կարծում եմ՝ հանձնաժողովի անդամների մի մասի համար գուցե այո»:
Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ այժմ Սեյրան Օհանյանին լսելու անհրաժեշտություն չի տեսնում. «Բայց մենք ունենք հարցեր, որ պետք է տանք Սեյրան Օհանյանին, որովհետև պատասխանատուները, որոնք իր ղեկավարման տակ կայացրել են որոշակի որոշումներ, այստեղ միայն Սեյրան Օհանյանի խնդիրը չէ: Այնպես որ, կենտրոնանալ միայն Սեյրան Օհանյանի կամ Սեյրան Օհանյանի նկարահանած կլիպներին... իմաստը ես տեսնում եմ, որ պետք է լինի պարզապես ապրիլյան դեպքերին»,-ասաց հանձնաժողովի նախագահը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր