ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը մեղավոր է ճանաչվել, դատապարտվել ազատազրկման, սակայն պատիժը կալանքի տակ չի կրի          Ռուբեն Վարդանյանը որոշել է դատավճիռը չբողոքարկել, դա չի նշանակում համաձայնություն դատավճռի հետ       Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան    

16 հուլ 2019 19:44

Գնալով մեր ընդերքը ջրազրկվում է, որն էլ Հայաստանը դարձնելու է անապատ

Մի անգամ Սերժ Սարգսյանին հարցրի՝ ջուրը թանկ ե՞ս վաճառում թուրքերին, նա ապշած ինձ էր նայում: Հետո երևի մտքում հաշվեց, որ գուցե կարելի է և  վաճառել ու հռետորական հարց տվեց՝ ո՞նց վաճառեմ:
 
Բա հային ո՞նց ես վաճառում, չէ որ հայը ջրի փող չունի, որ գնի և ջուրը ինքնահոս գնում է թուրքին: Ավելի լավ չի՞ հայ գյուղացուց փող չվերցնել, եթե գյուղացին իր արտը, այգին ջրի, ջուրը կմնա Հայաստանում, բերքն էլ քեզ փեշքեշ: 
 
Գնալով մեր ընդերքը ջրազրկվում է, որն էլ Հայաստանը դարձնելու է անապատ: Ավելի ահավոր է վիճակը մայրաքաղաքում: Սեփական «սեկտորները» այգիները ջրում էին խմելու ջրով: Այսօրվա խմելու ջրի գինը նույնիսկ օլիգարխների համար է դժվար, որ այգին ջրի, պետությունը ոռոգման ջրով չի ապահովում և դարերով էկոլոգիապես հիվանդ համարվող Երևանը դանդաղ մահվան է դատապարտվում: 
 
Եթե Հայաստանի լեռնային գետերի վրա լճակների կասկադներ կառուցվի, գուցե և հնարավոր լինի փրկել շնչահեղձ լինող Հայաստանը: 
Հովիկ Խալիկյան
Hayacq.com

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր