ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 45 թեկնածուի գրանցումը          Ձերբակալվել են Բրյուսովի համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք       Սեքսուալ բնույթի բռնի գործողությունից հետո 24-ամյա աղջիկը փորձել է ցած նետվել բարձրահարկ շենքի տանիքից    

17 հուլ 2019 16:04

Ռուբեն Մելիքյանը՝ Քոչարյանին ազատ արձակած դատավորի աշխատասենյակում խուզարկության մասին

Արցախի նախկին օմբուդսմեն, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությանը:
«Հաշվի առնելով մայիսի 18-ի հայտնի որոշման փաստը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ ցանկացած պետական միջամտություն պետք է դիտարկվի որպես ոտնձգություն դատարանի անկախության նկատմամբ՝ այնքան ժամանակ, քանի դեռ հանրությանը չեն ներկայացվել մանրամասն ու համոզիչ հիմնավորումներ։

Սա այն դեպքն է, որ «նախաքննության գաղտնիության» շահը շատ ավելի ցածրարժեք է, քան դատարանի անկախությունը»,-գրել է Մելիքյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր