Տեսանյութ.Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների արդյունքում ուշագնաց եղավ          Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը       Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր    

18 հուլ 2019 18:00

Զինակիցների թշնամությունը Հայաստանը կանգնեցրեց փորձության առաջ

Անկախանալուց  հետո Հայաստանցին ամենից հարուստ էր 2005-2008թթ-ին: Ամենաքիչ արտագաղթը այդ տարիներին էր: Անշարժ գույքի և հողի արժեքը այդ տարիներին  ամենաբարձրն էին: Գազի, հոսանքի, ջրի գինը այդ տարիներին ամենաէժանն էր: Գործազրկության տոկոսը այդ տարիներին ամենացածրն էր: 
 
Թշնամությունը, որ առկա էր գնացող (Քոչարյանի) և եկող (Սարգսյանի) նախագահների միջև, Հայաստանը կանգնեցրեց փորձության առաջ: Քոչարյանը, որ այլևս չէր վստահում Սերժ Սարգսյանին և փոշմանել էր իշխանությունը նրան փոխանցելուն, ժամանակ չուներ նոր հետնորդ նախագահ պատրաստելու համար: Նա 2005թ-ին գնաց սահմանադրական փոփոխությունների և իշխանությունը նախագահականից փոխեց կիսանախագահականի: Սա ևս մեկ հուժկու հարված էր ժողովրդավարությանը` 1996թ-ի ընտրություններից հետո, որովհետև ժողովուրդը չմասնակցեց սահմանադրական փոփոխության քվեարկությանը, իսկ փոփոխությունը գրանցվեց:
 
Քոչարյանը ենթադրում էր, որ 2008-ին կմնա վարչապետ և այժմ արդեն վարչապետի հզոր լծակներով ամրագրված սահմանադրությամբ նա կշարունակեր երկրի զարգացման առաջընթացը: Սակայն սահմանադրական այդ փոփոխությունները թշնամաբար ընդունեց Սերժ Սարգսյանը, որի արդյունքում ծնվեց մարտի 1-ի ողբերգությունը:
 
Ղարաբաղյան կլանի փլուզումը, որը նախատեսել էր Վանո Սիրադեղյանը Վազգեն Սարգսյանին ուղղված նամակում 2015թ, փաստորեն 7 տարի շուտ կատարվեց 2008թ-ին, որին պատրաստ չէր Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա այդ փլուզումը սպասում էր 2013թ-ին, երբ ինքն արդեն պատրաստ կլիներ իշխանությունը վերցնել:
 
Ինչևիցե 2008թ-ի Հայաստանի նախագահական ընտրությունների նախօրեին հիմնական խաղացողներն էին՝
Ա.Դեռևս անպատրաստ Լևոն Տեր-Պետրոսյանը, որն ատում էր Ռոբերտ Քոչարյանին՝ դեռ 1997թ-ից, երբ Քոչարյանը Ղարաբաղի նախագահից տեղափոխվեց Հայաստանի վարչապետ և տակնուվրա արեց Տեր-Պետրոսյանի բոլոր պլանները: 
Բ. Սերժ Սարգսյանը, որը սպասում էր իր աստեղային ժամին և չէր էլ պատկերացնում, որ իր ուսուցիչ Լևոն Տեր-Պետրոսյանը, որն իրեն այդքան լավ էր ճանաչում՝ ձեռնոց կնետի:
Գ. 2008թ-ի ամենակարևոր խաղացողը Ռ. Քոչարյանն էր, նա արբիտրի դեր էր կատարում, նա պետք է ընտրեր 2 չարիքներից մեկին:
 
Քոչարյան-Տեր-Պետրոսյան հարաբերությունները անվերապահորեն փչացած էին և 2008թ-ի մարտի 1-ի առավոտյան Լևոն Տեր-Պետրոսյանը հասկացավ և հայտարարություն արեց: 
Սերժ Սարգսյան-Լևոն Տեր-Պետրոսյան հարաբերությունները դեռ տանելի էին: Այլընտրանք չունենալով՝ Ռ. Քոչարյանը արյունոտ իշխանությունը փոխանցեց Սերժ Սարգսյանին: 
Շարունակելի..
Հովիկ Խալիկյան
Hayacq.com

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր