Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք          Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

26 հուլ 2019 13:05

Ո՞ր ծառայություններն են դարձել անվճար մինչեւ 18 տարեկան երեխաների համար, և որոնք կմնան վճարովի

Անցած ամիս Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց լրացուցիչ միջոցներ հատկացնել առողջապահության ոլորտում անվճար ծառայությունների ցանկն ընդլայնելու համար, համաձայն որոշման՝ բժշկական շատ ծառայություններ մինչեւ 18 տարեկան երեխաների համար այժմ կմատուցվեն պետպատվերի շրջանակում։
Բայց շատ քաղաքացիներ առայժմ չեն հասկանում, թե հատկապես որ ծառայություններն են դարձել անվճար մինչեւ 18 տարեկան երեխաների համար, իսկ որոնց համար նախկինի պես պետք է վճարել։
Այս հարցը պարզելու համար NEWS.am Medicine-ի թղթակիցը զրուցել է Հայաստանի առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի պետ Նունե Փաշայանի հետ։
Հիվանդանոցային բուժում
Հիվանդանոցային բուժումը, ինչպես նշեց մասնագետը, մինչեւ 18 տարեկան երեխաների համար այսուհետ անվճար է, բացառությամբ որոշ միջամտությունների, որոնք պահանջում են այսպես կոչված նորագույն եւ թանկարժեք մեթոդիկաներ։
Անցյալում բոլոր միջամտությունները նորագույն եւ թանկարժեք միջամտությունների ցուցակից վճարովի էին, բայց վերջին փոփոխություններից հետո դրանցից շատերը դարձել են անվճար մինչեւ 18 տարեկան երեխաների համար, այդ թվում այնպիսի միջամտություններ, ինչպիսին են.
լիտոտրիպսիան (երիկամների քարերի կոտրման մեթոդ),
շունտավորող համակարգի տեղադրում նեյրովիրաբուժական պրակտիկայում (նախկինում վիրահատությունն անվճար էր, բայց շունտերի համար պետք է ծնողները վճարեին, իսկ հիմա շունտը նույնպես տրամադրվում է պետպատվերի շրջանակում),
առիթմիայի բուժման վիրահատություններ (ռիթմը վարող սարքերի, կարդիովերտեր-դեֆիբրիլյատորի տեղադրում, աբլյացիա),
մետաղական կոնստրուկցիաների տեղադրում վնասվածքաբանական/օրթոպեդիկ վիրահատությունների ժամանակ։
Ախտորոշումը
Ինչ վերաբերում է ախտորոշմանը, թանկարժեք եւ դժվարամատչելի ցանկի բոլոր հետազոտությունները (համակարգչային տոմոգրաֆիա, ՄՌՏ, հորմոններ եւ այլն) նախկինում անվճար էին միայն մինչեւ 7 եւ սոց խմբերում ընդգրկված երեխաների համար, իսկ հիմա դրանք անվճար են մինչեւ 18 տարեկան երեխաների համար, եթե իրականացվում են բժշկական ցուցումներով։
Ավելին, եթե, օրինակ, հոսպիտալացված երեխային ՄՌՏ է պետք, իսկ նրա հիվանդանոցում դա չկա, բուժող բժիշկը կարող է ուղարկել այլ հիվանդանոց ՄՌՏ (կամ ցանկացած այլ անհրաժեշտ միջամտություն եւ հետազոտություն) անվճար կատարելու համար։
Իսկ ո՞ր ծառայություններն են մնում վճարովի
Առանց բժշկական ցուցման հիվանդանոցում կատարվող արտահիվանդանոցային ծառայությունները, ինչպես նաեւ արտահիվանդանոցային ծառայությունները, ինչպես նշեց մասնագետը, մինչեւ 18 տարեկան երեխաների համար մնում են վճարովի: Ճիշտ է՝ շատ հետազոտություններ եւ անալիզներ անվճար են բնակության վայրի պոլիկլինիկաներում:
Օրինակ, ռենտգենը երեխայի համար, որը հոսպիտալացման կարքի չունի, պոլիկլինիկայում անվճար կանեն: Եթե երեխան հոսպիտալացվել է եւ նրան ռենտգեն է պահանջվում, այն նույնպես հիվանդանոցում անվճար կանեն:
Բայց եթե ծնողները երեխային բերում են հիվանդանոց եւ ցանկանում են ռենտգեն անել (երեխան հոսպիտալացված չէ), այդ ժամանակ հարկավոր է վճարել ռենտգենի համար:
Ատամնաբուժական ծառայությունները անվճար են մինչեւ 7 տարեկան երեխաների համար, ինչպես նաեւ անապահով եւ հատուկ խմբերի երեխաների համար. մյուս բոլոր երեխաների համար դրանք վճարովի են մնում:
Նեղ մասնագիտական կենտրոններում ախտորոշման հստակեցման նպատակով լաբորատոր եւ գործիքային հետազոտությունները նույնպես անվճար են մինչեւ 7 տարեկան երեխաների համար, ինչպես նաեւ անապահով եւ հատուկ խմբերի երեխաների համար, եւ մյուս բոլոր երեխաների համար դրանք վճարովի են մնում:
Եթե հարցեր ունեք պետպատվերի շրջանակում բժշկական ծառայությունների մասին եւ եթե խնդիրներ են առաջացել, դուք կարող եք դիմել ԱՆ թեժ գիծ (010 52 88 72,  ինչպես նաեւ 8003 կարճ համարին)  եւ առողջապահության պետական գործակալություն (010 65 47 11):

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր