Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել առվի մեջ          Ի՞նչ է կանխատեսել բուլղարացի պայծառատես Վանգան 2026 թվականի համար       «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղիում ավտոմեքենա է այրվել    

01 օգոս 2019 14:49

Զարհուրելի էր այն տեսարանը, որին ականատես եղա.հաղթել ենք արտաքին «թուրքին», կհաղթենք նաև մեր ներքին «թուրքին»

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հենց նոր վերադարձա Եռաբլուրից: Զարհուրելի էր այն տեսարանը,վանդալիզմը, որին ականատես եղա: Մարդկային բանականության մեջ չտեղավորվող արարք, չեմ կարողանում ընկալել՝ ինչպես: Բոլոր հերոսների գերեզմանները պղծվել են: Արմենակ Ուրֆանյանի գերեզմանաքարին մոմի հետքեր և սև ներկեր էին շաղ տվել: Հերոսների ծնողներն ու քաղաքացիներն արդեն մաքրման աշխատանքներն են նախաձեռնել: 
Կոչ եմ անում այդ վանդալներին, ովքեր իրականացրել են այդ պիղծ արարքը, ինքնակամ հանձնվել իրավապահ մարմիններին անհապաղ, միևնույն է, վաղ թե ուշ մենք ձեր ինքնությունը կիմանանք: Այն քաղաքացիները, ովքեր ունեն որևէ տեղեկատվություն,խնդում եմ՝ անհապաղ դիմեք Ոստիկանություն: 

Վստահ եղե՛ք և չկասկածե՛ք, որ մենք հաղթել ենք արտաքին «թուրքին», կհաղթենք , անկասկած, մեր ներքին «թուրքին»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր