Ռուսաստանի հետ միասին մենք զգալի առաջընթացի ենք հասել. մեծ ողբերգություն ենք կանխել Իդլիբում. Էրդողան

«Ռուսաստանի հետ մենք սկսած Սիրիայից, վերջացրած էներգետիկ հարցերից մինչև զբոսաշրջություն գտնվում ենք մտերիմ հարաբերությունների մեջ: Տարեվերջին կավարտենք «Թուրքական հոսք» գազատարի շինարարությունը, որով ռուսական գազը կհասցվի Եվրոպա: Ռուսաստանի հետ միասին մենք զգալի առաջընթացի ենք հասել Սիրիայում, կանխել ենք Իդլիբում մեծ ողբերգությունը»,- ասել է Էրդողանն Անկարայում թուրք դեսպանների հետ հանդիպմանը:
Նա հավելել է, որ Սիրիայում սահմանադրական կոմիտեի ձևավորման գործընթացը մոտ է ավարտին:
Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թվականի մարտից: Սոչիում 2018 թվականի սեպտեմբերի 17-ին Ռուսաստանի ու Թուրքիայի ՊՆ ղեկավարները հուշագիր են ստորագրել Իդլիբի դեէսկալացիայի գոտում իրավիճակի կայունացման վերաբերյալ և պայմանավորվել են ապառազմականացված գոտու ստեղծման մասին: