Կախված վիճակում հայտնաբերված զինծառայողը երաժշտական նվագախմբերում աշխատում էր որպես շեփորահար

Դեպքի օրը՝ առավոտյան, նա զորամաս է գնացել՝ աշխատանքի, այնուհետև վերադարձել է տուն։ 32-ամյա Սամվել Մեժլումյանն ամուսնացած է, 2 երեխաների հայր։ Փողային նվագախմբում Սամվելն աշխատել է հոր՝ Գառնիկ Մեժլումյանի հետ, վերջինիս հայրը նույն նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է։
Թե ի՞նչ հանգամանքներում է տեղի ունեցել դեպքը, գործընկերները տեղյակ չեն, զարմացած են կատարվածից, քանի որ Սամվելին բնութագրում են որպես կիրթ ու համեստ անձնավորությունը։
Հիշեցնենք, որ Սամվել Մեժլումյանի դին հայտնաբերել են Վարդ-բաղ կոչվող թաղամասում՝ պարանոցի շրջանում պարանով ծառից կախված վիճակում։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ տասներորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: