ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

27 փետ 2019 13:25

8- ամյա տղային կախված վիճակում հայտնաբերել է 18- ամյա եղբարը. քրգործ է հարուցվել

8- ամյա տղային կախված վիճակում հայտնաբերել է 18- ամյա եղբարը. քրգործ է հարուցվելԵրեւանում 8-ամյա ինքնասպանության դեպքի առթիվ քրեական գործ  է հարուցվել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեի հասարակայնության եւ մամուլի հետ կապերի բաժնից։ Քրեկան գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը։

Նշված արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Գործով մեղադրյալներ դեռ չկան, նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին՝ ժամը 15:30-ին, Երևանի «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբն Արարատյան փողոցի տներից մեկից մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել 2010 թվականին ծնված մի տղայի դի: Դատաբժշկի նախնական տեղեկացմամբ՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
8- ամյա տղային կախված վիճակում հայտնաբերել է 18- ամյա եղբարը՝ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող իրենց տանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր