Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, , այնուամենայնիվ,սկսելու է          Հուսամ՝ սահմանագծման այդ սյունը նույն հետևանքը չի թողնելու , ինչ անցակետն է թողել.Մի մոռացեք, Ալիևը հրապարակայնորեն հայտարարեց, որ «ՀՀ-ն Ադրբեջանի ու Թուրքիայի հավերժական թշնամին է»       Տեսանյութ. Ալիևը բացահայտեց ամսաթիվը. Էրդողանի նոր հանձնարարությունը Փաշինյանին    

09 օգոս 2019 12:24

Այս քաղաքապետի «եփած բորշը » երևանցիները չեն կարող մարսել»

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է աղբահանության խնդրին և լուծման ուղիներ է առաջարկել: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը:
Նա գրում է. «Քաղաքապետին էլ չեմ անդրադառնում ՝ աղբահանության թեմայով։ Սիրելի երևանցիներ , հիմա կփորձեմ այս խնդիրը այլ տեսանկյունից նաև ներկայացնել։ Այն որ քաղաքապետարանը մեղավոր է ,բազմաթիվ անգամ ասել եմ , բայց արդյո՞ք «Սանիթեք»-ը չունի իր մեղքի բաժինը. միանշանակ ունի։ Անկախ նրանից թե ով է քաղաքը ղեկավարում ՝ այդ ընկերությունը պարտավոր էր մաքսիմալ կատարել իր պարտականությունները , ինչը չի արել և դրանով իսկ « լեզու դրել քաղաքային իշխանության բերանը» ։ Ինչևիցե ,այսօր մեղավոր փնտրելու ժամանակը չի, չմոռանալով Հայկ Մարությանի մեղավորությունը ( իր պատասխան տալու ժամանակը դեռ կգա ), խնդիրը լուծել է պետք։ Իմ պատկերացումով խնդիրը պետք է լուծվի հետևյալ կերպ ՝ առաջինը « Սանիթեք»-ը պիտի մտքից հանի դատարաններ դիմելը , դատարանների բեռի տակից ՝ Երևանի պարտության դեպքում, դուրս են գալու երևանցիները (ինչպես նախկինում ասել եմ), ոչ թե Հայկ Մարությանը։ Կոչ եմ անում «Սանիթեք » ընկերության տնօրինությանը ՝ զերծ մնալ հետագայում երևանցիների համար մեծ բեռ դառնալուց։Երկրորդ՝ այդ ընկերությունը պիտի անմիջապես , առանց որևիցե նախապայմանի, սկսի նոր ներդրումների փուլ ,որ կարողանա վիճակը շտկել։ Միաժամանակ ՝ «Սանիթեք» ընկերության ՝ վերոնշյալ գործողություններին զուգահեռ , դիմում եմ վարչապետին , այս թնջուկը լուծելու համար ,մի կողմ թողեք քաղաքական ամբիցիաները և արագ ճանապարհեք տուն այսօրվա քաղաքապետին, «Սանիթեք»-ի վրա հարուցված քրեական գործը կարճեք ՝ ժամանակ տալով հարկերը մուծելու համար։ Եվ անմիջապես նախաձեռնեք այդ ընկերության և պատկան մարմինների միջև երկխոսություն։ Մի խոսքով լուծեք այս խնդիրը։ Այս քաղաքապետի «եփած բորշը » երևանցիները չեն կարող մարսել»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր