Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

12 օգոս 2019 13:23

Տեսանյութ. Եթե խոստացել եք բուժել, արե՛ք, չեք կարո՞ղ, ասեք՝ քո գլխի ճարը տես.քառօրյա պատերազմի մասնակիցները պահանջում են

Առաջին կարգի հաշմանդամ, նախկին պայմանագրային զինծառայող Դավիթ Հակոբյանն այսօր` օգոստոսի 12-ին, բողոքի ակցիա է անցկացնում Պաշտպանության  նախարարության շենքի դիմաց`պահանջելով իրեն բուժման ուղարկել արտերկիր:
 Նախկին զինծառայողի բողոքի ակցիային են միացել «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միության անդամները:


«Հացադուլից հետո ոչ մի արձագանք չեղավ, հիմա պահանջս այն է, որ պարոն նախարարը գա, ինձ հետ հանդիպի, վերջնական հասկանանք՝ ինչ է լինելու իմ հարցը, ավելի շատ ժամանակ չտրամադրեմ իրենց խաբելու վրա, քանի որ առողջականս վատանում է»,- ասաց նա:
Դավիթ Հակոբյանը նշեց, որ Պաշտպանության նախարարությունից խոստացել են ուղարկել Գերմանիա, սակայն խաբել են:
Նախկին պայմանագրային զինծառայողը նաեւ պնդում է, որ «Մուրացան» հոսպիտալում իրեն վիրահատելու ընթացքում օրգաններ են հեռացրել, ինչի մասին իրեն տեղյակ չեն պահել:
Նշենք, որ մոտ 1 ամիս առաջ Պաշտպանության նախարարի խորհրդական  Ալեքսանդր Ավետիսյանը խոստացել էր, որ երիտասարդի բուժման հարցը կլուծվի, սակայն այդպես էլ ոչ մի քայլ չէր ձեռնարկել:
«Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միության նախագահ Մանուել Մանուկյանն էլ ասաց, որ նման ակցիա այսօր չպիտի լիներ, քանի որ զինծառայողների բուժումը նախարարության խնդիրն է, եւ նախարարությունը պետք է իրականացնի իր գործառույթը. «Ամոթ է ուղղակի, որ մենք այսօր եկել, հասել ենք աստեղ, օգնություն ենք խնդրում»:
Պաշտպանության նախարարի խորհրդականն ասաց, որ Դավիթի հիվանդությունը ձեռք է բերվել բժշկական սխալի պատճառով, որի պարագայում իրենք արդեն պատասխանատվություն չեն կրում: «Նախարարն անձամբ տեղյակ է այս գործից, մենք նրան առաջարկել ենք այստեղ բուժումը կազմակերպել, քանի որ արտերկիր գնալու հարցում ոչ մի հնարավոր տարբերակ չկա, սակայն Դավիթը չի համաձայնում: Հիմա մենք գումար չունենք նախատեսված նման դեպքերի համար, ամեն ձեւով սակայն փորձում ենք օգնել նրան»,- ասաց պարոն Ավետիսյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր