Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

14 օգոս 2019 11:39

72-ամյա տղամարդը 8 օր ապրել է կոկորդում ատամի պրոթեզով

72-ամյա տղամարդը 8 օր ապրել է կոկորդում ատամի պրոթեզով, որը պատահաբար կուլ էր տվել վիրահատության ժամանակ:
BMJ ամսագրում հրապարակված հաշվետվության համաձայն՝ վիրաբուժական միջամտության ժամանակ պացիենտին, ում անունը չի հրապարակվում, նարկոզը տրվել է հատուկ դիմակով: Վեց օր հետո տղամարդը բժիշկներին է դիմել կլլելիս ցավի եւ բերանի խոռոչից արյունահոսության գանգատներով: Առաջին զննմամբ բժիշկները ոչ մի բան չեն հայտնաբերել եւ նրան տուն են ուղարկել՝ նշանակելով հակաբիոտիկներ ու ստերոիդներ:
Երկու օր հետո պացիենտը կրկին դիմել է բժշկական օգնության՝ այս անգամ նոր ախտանշաններ՝ հեւոց եւ ձայնի խռպոտություն նշելով: Ավելի մանրակրկիտ զննմամբ նրա կոկորդում հայտնաբերվել է ատամի պրոթեզ (երեք արհեստական ատամներով մետաղյա շերտ):   

Պրոթեզը հեռացվել է վիրաբուժական ճանապարհով: Դրանից բացի, առաջացած բաց վերքի հետեւանքով ուժեղ արյունահոսության պատճառով տղամարդն արյան փոխներարկման կարիք ուներ:
Հոդվածի հեղինակները նշում են, որ այդպիսի 6 դեպքի մասին է հայտնի, երբ պացիենտները անզգայացման ժամանակ ատամի պրոթեզները «ներս են շնչել»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր