Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ»          Խոշոր հարկատուների վճարած հարկերի մոտ կեսն ապահովում է 50 ընկերություն. «Փաստ»       Պաշտպանական վերափոխումը՝ Հայաստանի գոյատևման երաշխիք. «Փաստ»    

16 օգոս 2019 13:45

Տեսանյութ. Ավտոմեքենան «Կեչառիս» վանական համալիրի մոտակայքում կողաշրջվել է. կան տուժածներ

Օգոստոսի 16-ին, ժամը 10:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Կեչառիս» վանական համալիրի մոտակայքում ավտոմեքենա է կողաշրջվել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԳԱԶ 53» մակնիշի աղբատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածները տեղափոխվել են Հրազդանի ԲԿ:
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր