Հայաստանում ողբերգություն է..88-ին Երեւանում չէին տժժում, Գառնու ճանապարհին համերգներ չկային...Քանոն նվագող հիմար չկար          Ճի՞շտ է արդյոք մահացած մարդու նկարը կախել պատից կամ դնել տանը...Մի տանջեք մահացածների հոգիները       Տեսանյութ.Սաղ գիշեր էշի պես աշխատել ենք, բայց ոչ մի արտառոց բան չի արվում    

12 օգոս 2016 20:00

Իրանի հետ հաշվի չնստել պարզապես հնարավոր չէ

Օգոստոսի 12-ին «Հայացք» մամուլի ակումբի հյուրն էր անկախ փորձագետ Սերգեյ Շաքարյանցը: Բանախոսն անդրադարձավ ՀՀ և ՌԴ նախագահների հանդիպմանը, ինչպես նաև ԼՂՀ հիմնախնդրի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:
Նրա կարծիքով՝ Մոսկվայում կայացած Պուտին-Սարգսյան հանդիպումից հետո պետք է ակնկալել օգոստոսին սպասվող Սարգսյան-Ալիև-Պուտին հանդիպումը: Ըստ նրա այդ հանդիպումը կարող է որոշիչ դառնալ, երբ կողմերն ավելի հստակ դիրքորոշումներով հանդես գան:
Ըստ Շաքարյանցի՝ ՌԴ-Թուրքիայի նախագահների հանդիպման, ինչպես նաև Իրան, Ադրբեջան, Ռուսաստան եռակողմ հանդիպումների ժամանակ քննարկվել է նաև այն հարցը, որ Ալիևը Թուրքիայի դրդմամբ նոր պատերազմ  չհրահրի. «Վերջին բանակցություններն ուղղված են եղել նրան, որ չսկսվի նոր բախում, որպեսզի Ադրբեջանը նոր պատերազմական գործողություններ չհրահրի: Իրանին դա ամենևին ձեռք չի տալիս, իսկ Իրանի հետ հաշվի չնստել պարզապես հնարավոր չէ:»,- ասաց նա:
Սերգեյ Շաքարյանցը կարևորեց նաև  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ. «Պուտինը Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ իր խոսքում նկատեց, որ Ղարաբաղի հարցը խորհրդային միության պատմության տխուր ժառանգությունն է՝ հասկացնելով, որ հարցի պատմաիրավական ակունքները հնարավոր չէ մոռանալ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր