Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի          Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի       Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն    

04 ապր 2023 19:28

Արտառոց դեպք Երևանում հայտնի Նուբարաշենի գերեզմանատանը. արտաշիրիմում կատարելիս դագաղի տակ հայտնաբերվել է ծղոտանման տոպրակ, մեջը մարդու ոսկորներ, գանգ և հագուստ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ արտառոց դեպք է բացահայտվել Երևանում:

Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ Քր Օր.-ի 305 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ:

Մարտի 2-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժին հայտնել են, որ իրենց մոտ հարուցված քրեական գործի շրջանակներում իրենց կողմից հայտնաբերվել է այլ ենթադրյալ հանցանք կատարելու փաստ:

Աղբյուրի հաղորդմամբ՝ քննչականից ոստիկանությանը հայտնել են, որ փետրվարի 23-ին Երևանի Նուբարաշենի խճուղում գտնվող գերեզմանատանը, արտաշիրիմում կատարելու ընթացքում, Արամայիս Քարամյանի դագաղի տակից՝ մոտ 15 սմ խորության վրա, հայտնաբերվել է սպիտակ ծղոտանման տոպրակի մեջ լցված մարդու ոսկորներ, գանգ և հագուստ, որն ըստ Երևանի բնակիչ 46-ամյա Համլետ Մ.-ի իր հոր՝ Գրիգոր Մ.-ի ոսկորներն են:

Պարզվել է, որ անհայտ անձը 2022 թվականի սեպտեմբեր ամսին անարգանքի է ենթարկել Համլետ Մ.-ի հոր՝ Գրիգոր Մ.-ի դիակը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր