ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

10 սեպ 2019 18:45

Մարտի 1-ի նոր զոհերը

-Նիկոլ, լուրջ որոշել ես մարտի 1-ի տուժվածներին փող-հատուցե՞ս: Ո՞նց ես տակից դուրս գալու, թե դա փող մսխելու նոր տարբերակ է: Հավատա, մարտի 1-ի իրական տուժածները արժանապատվությունից ցածր կհամարեն  նույնիսկ դիմում գրեն, նրանք քեզանից դատարան են ակնկալում:
 
Տեղյակ ես, Գյումրիի երկրաշարժի օգնությունները հիմնականում թալանվեցին: Իրական տուժածները զբաղված էին հարազատների ողբով, իսկ ովքեր ոչինչ չէին կորցրել, օգնություն էին բաժանում ու ստանում:
 
-Ալիսա, ամեն ինչ ֆետիշացնում ես, ռուսական մտածելակերպով Կովկասցուն չես հասկանա: Մի քանի դիմում ունեմ՝ դեռ չեմ կարդացել, արի միասին կարդանք:
 
«Բարև պարոն Փաշինյան, ես ծառայում էի Ղարաբաղի թիվ N զորամասում: Մարտի 1-ին մեզ բերեցին Երևան, ասացին, որ թուրքերը ազատության հրապարակը գրավել են, պետք է հետ վերցնենք: Երբ հրապարակը շրջապատեցինք, հանկարծ լսեցի, որ հայերեն են խոսում, հրամանատարն ասաց, որ Հայաստանից փախած ադրբեջանցիներ են: Երբ հորեղբորս տղային տեսա բարիկադի այն կողմում, հրամանատարին ասացի, որ մեզ խաբում է, ինձ հեռացրեցին ծառայությունից և ասացին, որ շատ խոսեմ ընտանիքս կվտանգեմ: Ես արդեն 12 տարի է չեմ աշխատում՝ փող չեմ ուզում, խնդրում եմ ինձ վերականգնեք ծառայության»:
 
 Լավ, այս մյուսը կարդանք:
«Բարև պարոն վարչապետ: Մարտի 1-ին հյուսիսային պողոտայով գնում էի Մարգարյան հիվանդանոց, հղիության վերջին շաբաթն էր, բժշկուհին էր կանչել: Հանկարծ տեսա մի խումբ մարդիկ ոստիկանների դուբինկաներից էին փախչում, նրանք ինձ չնկատեցին և հրմշտոցից ես ընկա ու վիժեցի, ես զույգ երեխաներ կորցրեցի և մինչ օրս չեմ հղիանում: Փաստորեն մարտի 1-ի ևս 2զոհ կա ինձ չհաշված: Խնդրում եմ ինձ փոխհատուցեք: Կից բժշկի թղթերը»:
 
Ալիսա փաստորեն շտապել ենք, արի այս մի նամակն էլ կարդանք:
«Մեծարգո վարչապետ, մարտի 1-ի երեկոյան մայրս պատուհանից նայում էր, թե ինչ է կատարվում փողոցում, երբ դիմացի շենքի տանիքից դիպուկահարը մի քաղաքացու կրակեց, մայրս ուշագնաց ընկավ: 5 անգամ շտապ օգնություն կանչեցինք, չեկան, մայրս այդպես էլ անօգնական մահացավ, խնդրում եմ...»:
 
Լավ էլ չեմ կարդում, էսպես որ գնա, ով ասես դիմելու է, բա ի՞նչ ենք անելու:
 
-Նիկոլ, ես մի դեպք գիտեմ, մի երիտասարդի մարտի 1-ին սպանեցին, մայրն էլ վշտից մահացավ, բարեկամներն էլ Սերժի կողմնակիցներն էին, հիմա նրա՞նք են հատուցում ստանալու:
 
Նիկոլ, դու մի ճանապարհ ունես, այն արդարությունն է: Հավաքիր փաստահավաք խմբին, պարզիր բոլոր կեղծիքները և առանց վարանելու ամենախիստ պատիժը տուր մեղավորներին:
Hayacq.com-ի հումորային շարքից. Թիվ 10

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր