Աղմկահարույց քրեական գործերը խուճապ են առաջացրել դատական համակարգում. դատավորները նախընտրում են աշխատել մարզերում
Հայտնի աղմկահարույց քրեական գործերի շուրջ ընթացող զարգացումները խուճապ են առաջացրել դատական համակարգում։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով, դատավորները կամուկացի մեջ են՝ չեն կողմնորոշվում շարունակեն պաշտոնավարել, թե՞՝ դիմում ներկայացնեն։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, Վերաքննիչ դատարանի դատավորների թվում կան անձինք, որոնք անգամ ցանկանում են տեղափոխվել Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններ ։
Արդեն կան դատավորներ, որոնք դիմում են գրել վերաքննիչ քրեական դատարանից ընդհանուր իրավասության դատարան տեղափոխվելու վերաբերյալ, ընդ որում՝ մարզ։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ մարզ տեղափոխվելու ցանկություն ունեցող դատավորների թվում է նաեւ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանը։
Տեղեկությունը փորձեցինք ճշտել Բարձրագույն դատական խորհրդի լրատվական բաժնից, որտեղ առաջարկեցին դիմել վերաքննիչ քրեական դատարան, սակայն այնտեղ ոչ ոք չպատասխանեց զանգերին։