Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

20 սեպ 2019 16:56

Ադրբեջաներենը՝ Վրաստանի հայալեզու դասագրքերում. «Ալիք Մեդիա»

Սսեպտեմբերի 16-ին Վրաստանում մեկնարկեց 2019-2020 ուսումնական տարին: Նոր ուսումնական տարվա կապակցությամբ դպրոցները նոր տպագրված դասագրքեր են ստացել: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիա»-ն:

Հայալեզու դպրոցից «Ալիք մեդիային» լուսանկարներ են տրամադրել, որտեղ երևում է, որ հայալեզու դասագրքում որոշ դասեր կամ դասից ինչ-որ հատված ադրբեջաներենով է: Հետևյալ նկարում 9-րդ դասարանի պատմության դասագիրքն է:
Հետաքննող լրագրողին ադրբեջանաբնակ գյուղերի դպրոցների աշակերտները հայտնել էին, որ նման բան դեռևս չեն տեսել:
«Գրքիս մեջ նման բան չկա: Չեմ էլ լսել, թե արդյոք անցած տարիներին եղել է»,- «Ալիք մեդիային» հայտնել է  Մառնեուլիի Թաքալո գյուղի 9-րդ դասարանի աշակերտը` չցանկանալով ներկայանալ:
Նյութի հեղինակի հավաստմամբ՝ կապ է հաստատվել նաև Վրաստանի տարբեր շրջանների հայաբնակ գյուղերի դպրոցների աշակերտների և ուսուցիչների հետ, որոնց հետ զրույցից պարզ է դարձել, որ  նման դեպք դեռևս չի գրանցվել:
«Խմբագրությունից էլ ասացին, որ մինչ այս նման հարցով իրենց ոչ ոք չի դիմել, սակայն նախկինում էլ եղել են նման դեպքեր»,- գրում է պարբերականը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր