Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

21 սեպ 2019 16:07

Տեսանյութ. Հուսով եմ, Փաշինյանը հետ կկանգնի այս անիմաստ ընթացքից. հոգու խորքում ինքն էլ է այդ կարծիքին. Սեֆիլյանը՝ Ամուլսարի մասին

«Հուսամ եմ, ինչ-որ ժամանակ հետո Փաշինյանը` որպես իշխանության ղեկավար, պետք է լսի ժողովրդի ձայնն ու հետ կանգնի այս անիմաստ ընթացքից»,-այս մասին«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Սասնա Ծռեր» կուսակցության վարչության անդամ Ժիրայր Սեֆիլյանը՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման հարցում Կառավարության դիրքորոշմանը։
Հարցին, որ բնապահպանների կողմից Կառավարությանը վերջնաժամկետ էր ներկայացվել սեպտեմբերի 20-ը, սակայն մինչ օրս Ամուլսարի հարցով վերջնական որոշում չկա, ո՞րն է պատճառը, Սեֆիլյանը պատասխանեց. «Վարչապետը պետք է պատասխանի, թե ինչու, բայց ես ժողովրդին կոչ կանեմ այս հարցում ակտիվ լինել, քանի որ օր առաջ պետք է հիմնավոր լուծում տրվի Ամուլսարի խնդրին և դա նաև պետք է ուղեցույց հանդիսանա ապագա Հայաստանի բնապահպանության համար»։
«Սասնա Ծռեր» կուսակցության անդամը շեշտեց, որ Ամուլսարը հուշում է, թե ապագա Հայաստանն ինչպիսին պետք է լինի, և ինքը համոզված է՝ այսուհետ մետաղական ոչ մի հանքի լիցենզիա պետք է չտրվի, իսկ գործող մետաղական հանքերը հնարավորինս կանոնակարգված պետք է աշխատեն։
«Համոզված եմ, որ բնակչությունը պայքարելու է մինչև վերջ, և մեր այս աջակցող գործողությունները նրանց ավելի է ոգևորում, նրանց այնտեղ պինդ կանգնելը մեզ է ոգևորում և վստահ եմ, որ ժողովրդի մեծամասնությունը ցանկանում է Ամուլսարի հանքը չշահագործվի, հոգու խորքում Նիկոլ Փաշինյանն ինքն էլ է այդ կարծիքին,  բայց այսօր լինելով երկրի ղեկին պիտի այս տեգերումով անցներ»,-ընդգծեց Սեֆիլյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր