Արցախի մարտական դիրքից զինվորը հրազենային վնասվածքներով, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հոսպիտալ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան հատվածի մարտական դիրքերից մեկում:
Դեռևս անհայտ պայմաններում, առավոտյան 06:00-ից 06:30-ն ընկած ժամանակահատվածում, որովայնի մասում հրազենային վնասվածքներով, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Երևան քաղաքի Նորագյուղի թաղամասի բնակիչ Հայկ Խաչատրյանը, ով բանակ էր զորակոչվել մի քանի ամիս առաջ, և ով՝ ի դեպ, տեսողական խնդիրներ է ունեցել ու շատերը զարմացել են, որ նրան բանակ են տարել:
***
«Դեռևս չպարզված հանգամանքներում վիրավորված զինծառայող Հայկ Խաչատրյանի վիճակը ծանր է։ Հնարավորության դեպքում նրան տեղափոխելու ենք Երևան»:
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
***
ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Հայկ Վահեի Խաչատրյանը, նախնական տվյալներով, ծանր հրազենային վիրավորում է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊԲ-ն։
«Սեպտեմբերի 22-ին` ժամը 03:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, նախնական տվյալներով, զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Հայկ Վահեի Խաչատրյանը»: