Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր          Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին       «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքով    

23 սեպ 2019 16:19

Տեսանյութ.Շանսերը շատ քիչ են.Ծեծված փոխգնդապետի վիճակը վատանում է. այս պահին նա կոմայի մեջ է

«Փոխգնդապետ Արա Մխիթարյանն այս պահին ծայրահեղ ծանր վիճակում է, կոմայի մեջ է, արհեստական շնչառություն է միացրած»,-այս մասին  ասել է հոսպիտալի պետի տեղակալ Կարեն Գրիգորյանը նշելով, որ փոխգնդապետի ապրելու շանսերը շատ ցածր են։
«Որոշակի բացասական փոփոխություններ Համակարգչային տոմոգրաֆիայի (կատե) հետազոտության տվյալներով այսօր ունենք»,- ասաց նա։
Կարեն Գրիգորյանի փոխանցմամբ՝ փոխգնդապետ Արա Մխիթարյանը հոսպիտալ է տեղափոխվել փակ գանգուղեղային վնասվածքով, սուբարխնոիդալ բավականին մեծ արյունազեղային օջախով և ուղեղի աջ կիսագնդի դիսլոկացիայով՝ տեղաշարժով, անգիտակից վիճակով։
Հիշեցնենք, որ Hayacq.com-ը տեղեկացրել էր Եղեգնաձոր քաղաքում, սեպտեմբերի 18-ի գիշերը մարզպետարանի աշխատակիցների կողմից ծեծի է ենթարկվել զինվորական, կոչումով` փոխգնդապետ, որի հետեւանքով վերջինս տեղափոխվել է հոսպիտալ. նրա վիճակը գնահատվում է ծանր: Ըստ տեղեկությունների`փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաեւ մարզպետը, սակայն քրեական գործով պաշտոնապես ներգրավված է միայն մարզպետի օգնականը, որին առաջադրվել է մեղադրանք ու կալանավորվել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր