Պատերազմ մեր ազգային ինքնության դեմ, որում մենք պարտվելու իրավունք չունենք          Հիվանդանոցում խուլիգանություն արած տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր       Եկեղեցին շատ ավելին է տեսել իր պատմության մեջ, քան նիկոլյան շանտաժի այս խղճուկ փորձերն են, վստահ եմ կհաղթահարի նաև այս փորձությունը    

01 հոկ 2019 12:38

Տեսանյութ. «Ա՛յ ուռոդ, շրջվի՛ր այս կողմ». բղավոււմ է Խաչատուրյանը դուստրերի վրա ու հարվածում

Հանգուցյալ Միխայիլ Խաչատուրյանի նկարահանած տեսանյութը, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես է նա զայրանում իր երեք դուստրերի վրա` կերած կոնֆետների և թղթերը չհավաքելու համար, և նույնիսկ հարվածում  նրանցից մեկին, հրապարակել է Baza պորտալը։

Խաչատուրյանը նկարահանում է այդ ամենը, որպեսզի հետագայում հրապարակորեն ցուցադրի  դուստրերի փնթիությունը, իսկ աղջիկները կանգնած են անկյունում և լուռ լալիս են։  Ամբողջ տեսանյութի ընթացքում հայրը բղավում է, իսկ երբ դուստրերից մեկը հրաժարվում է նրա կողմ շրջվել, նա հարվածում է աղջկան։
«Ա՛յ ուռոդ, շրջվի՛ր այս կողմ», – բղավում է Խաչատուրյանը։
Հիշեցնենք` Մոսկվայի Սանահինյան դատարանը 2018–-ի օգոստոսի 2-ին կալանավորել էր երեք քույրերին։ Սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բալասանյան դատարանը հավանություն էր տվել Խաչատուրյան քույրերի կալանքը «որոշակի գործողությունների արգելքով» փոխարինելու միջնորդությանը։ Նրանք տեղավորվել էին առանձին բնակարաններում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր