Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, բայց իրավիճակը շատ տարօրինակ, արտասովոր է          Տեսանյութ.Ապրել եմ Կալուգայում, ասել են՝ կալուգացի Սամո, չեն ասել՝ չմn Նիկոլ       «Գրանդ Սպորտ»-ի խաչմերուկում բախվել են «Jeep Compass», «Hyundai», «BYD» մակնիշի ավտոմեքենաները    

01 հոկ 2019 16:36

Տեսանյութ. Երևանում վրացի լրագրողը անվտանգության աշխատակիցների պաշտպանությունը ճեղքելով «հարձակվել» է Պուտինի վրա

ՀՀ նախագահի նստավայրի մուտքի մոտ, որտեղ անց է կացվում Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը, վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի լրագրողը փորձել է անվտանգության աշխատակիցների պաշտպանությունը ճեղքելով մոտենալ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Երբ նրան կանգնեցրել են, նա բղավելով տվել է իր հարցը:

«Ե՞րբ է Ռուսաստանը կատարելու պարտավորություններն ու դուրս գալու օկուպացված տարածքներից»,- բացականչել է լրագրողը:
Ռուսաստանի նախագահը շուրջն է նայել, ժպտացել և պատասխանել. «Մենք միշտ կատարում ենք»:
Այնուհետև նա մտել է շենք:
«Ռուսթավի 2» հեռուստաալիքի լրագրողը հեռացվել է նստավայրից:
Վերոնշյալ հատվածը կարող եք դիտել 41-րդ վայրկյանից:

 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր