Նովգորոդի մարզում գտնվող ՌԴ նախագահի նստավայրի վրա ուկրաինական 91 անօդաչու թռչող սարք է հшրձակվել          Հրդեհ է բռնկվել Վարդենիս քաղաքի նախկին պանրի գործարանում       Բախվել են «Ford Focus»-ը «Scoda»-ն․վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, կա 3 վիրավոր    

02 հոկ 2019 10:18

Հայաստանը Բատկայի համար նախեւառաջ Ծառուկյանն է. նա գիշերել է Ծառուկյանի մոտ. ողջ գիշեր զրուցել են.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանում Եվրասիական համաժողովին մասնակցելու եկած Բելառուսի օդիոզ նախագահ Ա. Լուկաշենկոն այս անգամ Հայաստան է ժամանել առանց որդու, սակայն դա նրան չխանգարեց օդիոզ անկեղծությամբ մտքեր հնչեցնել Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, որի հասցեին ժամանակ առաջ էլ էր որոշ օդիոզ մտքեր հայտնել:
Հիշեցնենք, որ Բատկան ամռանը ոչ միայն ջերմ շնորհավորել էր Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրը, այլեւ Քոչարյանի՝ կալաքից ազատման ժամանակահատվածում մի քանի անգամ հեռախոսազրույց էր ունեցել նրա հետ:
Սակայն Հայաստանը Բատկայի համար նախեւառաջ Գագիկ Ծառուկյանն է, որի մոտ էլ նախորդ օրը հյուրընկալվել, գիշերել է նա։ «Այգուն կից հյուրատանը նստեցին ողջ գիշեր, զրուցեցին, կիսվեցին»,- ասաց մեր աղբյուրը: Ուրիշ ո՞վ էր ներկա։ «Երկուսով էին»,- ասաց Ծառուկյանին մերձ աղբյուրը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր