Սեպտեմբերի 30-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Սեպտեմբերի 30-ին մանդատները վայր չդնող պատգամավորները միջավայր են ստեղծելու ՀՀ-ի կործանման համար       Երևանում հրդեհ է բռնկվել թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում    

02 հոկ 2019 14:40

Տեսանյութ. Ի՞նչ թուղթ էր փնտրում ԱԱԾ-ն կնոջս աշխատավայրում, երեխաներիս դպրոցում. նման ռեսուրս ծախսել բամբասանքները ստուգելու վրա՞

ԱԱԾ-ում որևիցե ուսումնասիրություն վերահսկող մարմնի կողմից չի իրականացվել: Այս մասին հոկտեմբերի 2-ին լրագրողներին ասաց ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանը:

«Ես կարծում էի, որ կառույցի սպեցիֆիկությունը հաշվի առնելով` պետք է էնպես անել, որ էնտեղ արխային չընկնեն ու չանեն էն, ինչ ուզում են անեն: Հիմա ես էլ եմ մամուլից տեղեկացված, որ նման բան կա, 100 տոկոս վստահ չեմ, բայց եթե ՊՎԾ-ն ուսումնասիրություն է իրականացնում, ողջունելի է միանշանակ»,- ասաց Դավիթ Սանասարյանը` ի պատասխան հարցի՝ արդյո՞ք ճիշտ են լուրերը, որ ԱԱԾ-ում ուսումնասիրություններ են իրականացվում:
Հայտնի է նաև, որ ԱԱԾ-ն այցելել է Սանասարյանի կնոջ աշխատավայրն ու երեխաների դպրոցը: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ էր ԱԱԾ-ն այնտեղ փնտրում:
«Իմ համար աբսուրդ էր, նյարդայնացնող էր, որ փորձում էին նախ կնոջս աշխատավայր գնալ ու անձնական գործեր ուզել, բայց այդ դեպքում աշխատողի համաձայնությամբ պետք է լինի, իսկ կինս համաձայնություն չէր տվել ու իրենք վրդովվել էին, չգիտեմ` այլ ձևով կփորձեն էդ բանի տակից դուրս գա՞լ, թե՞ ոչ: Բացի այդ, գնացել էին ոչ միայն տղաներիս դպրոց, այլև մեծ տղայիս նախկին դպրոց: Չեմ հասկանում էս մարդիկ ի՞նչ էին ուզում գտնել, դարի կոռուպցիոների՞ն էին ման գալիս, ի՞նչ էին անում: Հարց ունեիք, ինձ հետ պարզեիք: Փորձել են ճշտել, թե ինչ վճարում եմ արել, ինչ եմ արել, ով է վճարել, երբվանից է երեխան դպրոց գնում»,- մանրամասնեց Սանասարյանը:

Դավիթ Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանն էլ նշեց, որ բամբասանքները շատ են, պետք չէ դրանց հետևից գնալ:
«Նյութ եք ուզում, բայց բամբասանքներ են ու ամենացավալին այն է, որ ԱԱԾ-ն կարողացել է նման ռեսուրս ծախսել բամբասանքները ստուգելու վրա, և այդ ռեսուրսը ծախսելուց հետո հաստատվել է, որ բամբասանքը մնում է բամբասանք»,- ասաց պաշտպանը:
Դավիթ Սանասարյանը նաև ԱԱԾ-ին կոչ է արել մնալ իրենց կոչումին համապատասխան:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր