Կենտրոնում կnտրել են գործարարին պատկանող ավտոմեքենայի ապակին և գnղացել պայուսակը, որում եղել է 40 մլն դրամ          11 աշխատանքային օրը բավարար չեղավ, որ գլխավոր հшնցագործի կամակատարները կարողանան ապահովել «Իզմիրլյան» ԲԿ-ում որևէ քահանայի կողմից սուրբ պատարագի մատուցումը       Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվել է, կիրառվել է տնային կալանք և գրավ    

03 հոկ 2019 13:45

Երբ ՀՀԿ-ական թիմակիցները մարդկանց սպառնում էին բռնաբարել (Շմայս), ծնոտը պոկել (Թոխմախի Մհեր), Արփինե Հովհաննիսյանը լռում էր

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ Արփինե Հովհաննիսյանի ՀՀԿ-ական թիմակիցները իրենց հանրային խոսքում մարդկանց սպառնում էին բռնաբարել (Շմայս), ծնոտը պոկել (Թոխմախի Մհեր), մի 20 հատ շարել գլխին (Լիսկա) կամ լրագրողին ասում «թռար ստուց, անբարոյական» (Շուշան Պետրոսյան), այն ժամանակվա ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը լռում էր:
Այսօր, չնայած որ Արփինեն հայտնվել է քաղաքական լուսանցքում ու հասարակությունը նրան որպես քաղաքական գործիչ մեղմ ասած «չի հանդուրժում», միևնույնն է նրան հասցված անձնական վիրավորանքը լայնորեն քննադատվեց և առաջին հերթին հենց իշխանությունների կողմից:
Քաղաքականության մեջ ազնվությունն ու պարկեշտությունը այլևս այլընտրանք չունեն և դրանք անձերով պայմանավորված չեն»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր