Գիշերը կանչում են ինձ, թե զույգ պտուղ է.Նուբայի լեռներում լույս աշխարհ եկած երեխային հայ բժշկի պատվին Արմինե կկոչեն
![](https://www.panorama.am/files/images/69098041_2267460473567397_6619269219953410048_n.jpg)
«Առավոտվա շրջայցի անակնկալը... Գիշերը կանչում են ինձ, թե զույգ պտուղ է, առաջինի ծննդից հետո երկրորդի սրտի զարկերը չկան, հասնում եմ ու որոշակի միջոցառումներից հետո ծննդալուծում։ Վերակենդանացման բարդ գործն ավարտվում է հաջողությամբ։ Երկրորդ երեխային ի պատիվ ինձ մայրը անվանակոչել է Արմինե»,-գրել է բժիշկը։
Բժիշկն այնտեղ առաքելություն է իրականացնում օգոստոսի 20-ից, կավարտի մինչ հոկտեմբերի 20-ը։
Ամերիկացի վիրաբույժ Թոմ Քաթինան 2017-ին ստացավ Հայոց ցեղասպանության ժառանգների անունից ի նշան երախտագիտության տրվող «Ավրորա» մարդասիրական մրցանակը։ 55-ամյա Քաթինան տարիներ շարունակ Սուդանի պատերազմական Նուբա լեռներում միակ վիրաբույժն է, ով տարեկան 1000 վիրահատություն է իրականացրել և օրական ավելի քան 400 հիվանդի սպասարկել: Երկու ամսով բացակայության պատճառը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահի պարտականություններն են։
Նա հաճախ է լուսանկարներ հրապարակում սուդանցի երեխաների հետ։
![](https://www.panorama.am/files/images/71317034_2296042867375824_4618387133776789504_n.jpg)
![](https://www.panorama.am/files/images/69182945_2268277420152369_1208857659726364672_n.jpg)