Երևանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, ՌԴ-ն ըմբռնումով կմոտենա ցանկացած ընտրության          «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը       Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ իմ երեխուն կարաս հետ բերես    

05 հոկ 2019 18:36

Եթե Պուտինի և Լուկաշենկոյի «կտերին» հավատանք, հնարավոր է բիբլիական էշի կարգավիճակ ձեռք բերենք

-Բարև ալիսա, այդ ինչու՞ ես այդքան ուրախ:
 
-Բարև Նիկոլ Վովաևիչ, ինչու՞ պիտի ուրախ չլինեմ,  ինչեր ասես չէին խոսում, իմ երկրի ղեկավարը՝ Պուտինը եկավ, բոլորին հիացրեց ու զարմացրեց:
 
-Այդ ինչո՞վ զարմացրեց ու հիացրեց:
 
-Նախ, որ նման երկրի ղեկավարը, նման ընդունելության պարագայում՝ նույնիսկ եթե դա պրոտոկոլով է, կարող էր այլ դրսևորում ունենալ: 
Երկրորդ՝ նա իր պահվածքով բարձրացրեց Հայաստանի և նրա վարչապետի իմիջը:
 
Վերջին հաշվով, Ռուսաստանը թողնենք մի կողմ, Բելոռուսն էլ հո կարո՞ղ էր  այլ դրսևորում ունենալ: 
Հայաստանը մեծ հաշվով Բելոռուսի համար եղած չեղած…, բայց մի երկիր, որը տարիներ առաջ իր երկրից վտարեց ԱՄՆ դեսպանին, մի նախագահ, որ եղեռնի 100-ամյակին չեկավ, որը նաև Հայաստանի թշնամի երկրի նախագահի ընկերն է, իրեն այնպես էր պահում՝ կարծում եմ դա ռուսների խաթեր էր:
 
-Ալիսա, ուզում ես ասել….
 
-Այո, ուզում եմ ասել, որ տպավորությունը «Կորուսյալ զավակի վերադարձի»՝ կարծես թե, Հայաստանը ճիշտ ճանապարհով չի գնում և նրանք փաղաքշաբար ապաքինում են ձեզ:
 
-Ալիսա, այդ ամենը ես էլ նկատեցի և պարտավորեցնող է:
Թե ինչ կա նրանց մտքին չգիտեմ, բայց այժմ մենք ընկանք արևելք-արևմուտք երկու քարի արանքում: 
 
Մենք փորձում էինք վասալությունից դուրս գալ, հիմա վտանգ կա երկու տիրոջ ծառա դառնալ, Սայաթ Նովայի ասած՝ «Մէ բաղմանչին էրկու բաղին ի՞նչ անէ, Մէ նօքարըն էրկու աղին ի՞նչ անէ»: 
Ավելի կոպիտ՝ եթե Պուտինի և Լուկաշենկոյի «կտերին» հավատանք, հնարավոր է բիբլիական էշի՝ Բարեղամի էշի կարգավիճակ ձեռք բերենք, այսինքն՝ աջ ու ձախ մարգագետիններից գայթակղված սոված սատկելու վտանգի առաջ կանգնենք:
 
-Բայց ի՞նչ կտերի մասին է խոսքը:
 
-Նախ, որ Բարգավաճը գիշերը Լուկաշենկոյի հետ անցկացնելուց հետո հայտարարեց, որ ՍԴ նախագահի քվեարկությանը չի մասնակցի, իսկ Պուտինը, Բելա Քոչարյանի հետ զրույցից հետո, կարծես հորդորում է միայն մարտի 1-ի ոճրագործությամբ բավարարվենք և հավանաբար կգտնվեն պաշտոնյաներ, որոնք ցուցմունք կտան ի օգուտ Ռոբերտ Քոչարյանի և հանցագործության սլաքը այլ կողմ կթեքվի:
 
-Իսկ, եթե, այդ ամենը ճի՞շտ է:
 
-Ալիսա, մտածել է պետք, մի տեսակ ոնց որ մրից ելանք, մրջուրն ընկանք: Էլ չեմ ասում Պուտինը ոտքը Հայաստանից դուրս չդրած, Սոչիում Ալիևի հետ հանդիպեց, որն էլ իր հերթին աշուղ Ֆաթուլայի սազը ձեռքին Պուտինին էր գովում:
Hayacq.com-ի հումորային շարքից. Թիվ 17

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր