Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին․ «Հրապարակ»          Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի       Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին    

09 հոկ 2019 15:54

Ինչու ազատվեց աշխատանքից.Փաշինյանի սեղանին է դրվել մի թղթապանակ, որը հստակ ցույց է տվել Օսիպյանի և որոշ քրեական հեղինակությունների կապը

Օրերս պաշտոնապես հաստատվեց մամուլում հայտնված այն տեղեկությունները, որ վարչապետի գլխավոր խորհրդական Վալերիյ Օսիպյանն աշխատանքից ազատման դիմում է գրել: Օսիպյանին աշխատանքից ազատելու որոշման տակ իրականում բավական խութեր կան թաքնված:
Հիշեցնենք, որ իր ազատումից օրեր առաջ Օսիպյանը հերքել էր մամուլում հայտնված լուրերը, որ ինքը աշխատանքից ազատման դիմում է գրել.«Տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,-irakanum.am-ի հետ զրույցում ասել էր Օսիպյանը: Սա նշանակումը է, որ Վալերիյ Օսիպյանը ինքնակամ չի լքել իր պաշտոնը, այլ նրան աշխատանքից ազատել է հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Իսկ ինչը կարող էր ստիպել վարչապետ Փաշինյանին պաշտոնանկ անել իր գլխավոր խորհրդականին, ում ինքը օրեր առաջ էր այդ պաշտոնում նշանակել: Վարչապետի աշխատակազմի մեր աղբյուրները հետաքրքիր մանրամասններ են ներկայացնում: Ուժային կառույցներից մեկի ղեկավարը վարչապետ Փաշինյանի սեղանին է դրել մի թղթապանակ, որը հստակ ցույց է տվել Օսիպյանի և որոշ քրեական հեղինակությունների կապը:
Վարչապետին այս փաստերը զարմացրել են և նա որոշել է անհապաղ ազատել աշխատանքից իր գլխավոր խորհրդականին: Սրանով է պայմանավորված այն, որ Օսիպյանը մինչ վերջին պահը տարբեր լրատվականներով հերքել է իր պաշտոնանկության մասին լուրերը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր