Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

12 հոկ 2019 14:20

ԱՄՆ-ն Սիրիայում ինչ-որ պահից կմտնի խաղի մեջ.ո՛չ ավիացիոն, ո՛չ ցամաքային ճանապարհով այնտեղի հայերին չենք կարող օգնել

Սիրիայում տեղի ունեցող ռազմական գործողություններն այսօր՝ նախորդող օրերի համեմատ, առավել պասիվ են և դա, ըստ քրդերի՝ պայմանավորված է նրանով, որ Թուրքիան նոր թափով հարձակման է պատրաստվում։ Մյուս կողմից, այս համեմատաբար պասիվ վիճակի պատճառը նաև այն է, որ երեկ թուրքական բանակը ռմբակոծել է Քոբանիի այն տարածքը, որտեղ տեղակայված են ԱՄՆ զորքերը, ուստի հիմա թուրքերը հետախուզական տվյաներ են մշակում, որ նման սխալ այլևս թույլ չտան։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 9-ից մեկնարկած թուրք-սիրիական պատերազմին:
«Թուրքական կողմը համեմատաբար պասիվ ռազմական գործողությունների ընթացքում իրականացնում է հետախուզական տվյալների հավաքագրում, և դա է փաստում նաև այն, որ այս գիշեր Ղամիշլիում հետախուզական ուղղաթիռներ են երկինք բարձրացել։ Քիչ առաջ եմ խոսել այնտեղի մեր հայերի հետ, ովքեր պնդում են, որ չեն պատրաստվում լքել իրենց բնակավայրերը և պատրաստ են դիմել նաև ինքապաշտպանական մարտերի»,- ասաց  Հովհաննիսյանը։
Փորձագետն անդրադարձավ նաև Ղամիշլիի հայերին Հայաստանից հումանիտար օգնություն հասցնելու հետ կապված խնդիրներին և նշեց, որ ո՛չ ավիացիոն, ո՛չ ցամաքային ճանապարհով այնտեղի հայերին չենք կարող օգնել։
«Թուրքական ուժերի աջակցությունը վայելող  ռազմական ուժերը դարանակալել են ցամաքային ճանապարհներին, որի պատճառով տեղի բնակիչնեը չեն կարողանում դուրս գալ իրենց տներից։ Իհարկե, վերահսկվում է նաև օդային ճանապարհը»,- ասաց  նա։

Հիշեցնենք, որ Ղամիշլիին հումանիտար օգնություն ուղարկելու ցանկության և դրա անհնարինության մասին խոսել էր նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը.
«Եթե անհրաժեշտություն լինի, ապա Սիրիա հումանիտար օգնություն ուղարկելու որոշում կկայացվի, միևնույն ժամանակ պետք է գիտակցել, որ այդ տարածքում հումանիտար օգնություն ուղարկելը, այն էլ՝ ավիացիայի միջոցով, դժվար կլինի, քանի որ Ղամիշլիի ամբողջ տարածքը գտնվում է Թուրքիայի վերահսկողության տակ»,- ասել էր պաշտոնյան։
Քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհանիսյանը խոսեց նաև ամերիկյան զորքերի՝ հակամարտության գոտում գտնվելու մասին։
«Ամերիկան զորքերը դուրս չի բերել Սիրիայից, ինչ-որ պահից ԱՄՆ-ն խաղի մեջ կմտնի. Այդ պետությունը թաքնված նպատակ ունի, այն է՝ քրդերին դարձնել պաշտոնական բանակցող կողմ, ինչը բխում է հենց քրդերի շահերից։ Կա թյուր կարծիք, որ գերտերությունները խաբեցին քրդերին, բայց դա այդպես չէ. հիմա այս ամենով հիմք է դրվում քրդական պետության ստեղծմանն այս տարածքների վրա և դրանով կտրվի ամերիկա-թուրքական համակամարտության նոր մեկնարկը»,- ասաց Հովհաննսիյանը։
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, ըստ փորձագետի, Ռուսաստանն իր լռությամբ և կատարվող մի շարք իրադարձություններին չարձագանքնելով՝ իր սատարումն է հայտնում Թուրքիային։
«Ռուսաստանը Թուրքիայի ներսում իր շահն ունի և սպասում է իր առևտուրն ավարտին հասցնելու հարմար պահին»,- նկատեց Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ Թուրքիային սատարելու մասին հայտատարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ շեշտելով, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի ուժեղ և հավատարիմ դաշնակիցն է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր