Իլոն Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով դիմում է ներկայացրել «Ամերիկա» քաղաքական կուսակցությունը գրանցելու համար          Երևանում պայթյուն է տեղի ունեցել, մեկ մարդ տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»       Ղարաբաղը որպես փոքրիկ աղյուս հանվեց Անդրկովկասի շենքից և ամեն ինչ փլուզվեց    

14 հոկ 2019 10:02

Արտակարգ դեպք` Շենավանում. 62-ամյա բնակիչը բուժքույրի կողմից ներարկում ստանալուց հետո մահացել է

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 12-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Այդ օրը, ժամը 19:50-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ:
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի Շենավան գյուղի բնակիչ, 62-ամյա Հայկ Հ.-ն է:

Պարզվել է նաև, որ նրան Շենավան գյուղի բժշկական ամբուլատորիայի բուժքույր, 44-ամյա Ռեբեկա. Ս.-ն իր տանը ներարկել է «Ցենտրոքսիոն աստերիա» տեսակի դեղամիջոց, որի հետևանքով Հայկ Հ.-ն ընկել է ռեակցիայի մեջ և մահացել: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր