Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

14 հոկ 2019 12:07

ՄԻԵԴ-ը 17 դատավորից կազմված Մեծ պալատ է ձևավորել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք տալու համար

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) ընդունել է Սահմանադրական դատարանի կողմից ՄԻԵԴ ներկայացված դիմումը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար։
Ինչպես տեղեկացնում է ՄԻԵԴ-ը, խորհրդատվական կարծիքի տրամադրման համար հոտտեմբերի 7-ին ստեղծվել է 17 դատավորից կազմված Մեծ պալատ: Մեծ պալատի նախագահը սահմանել է նաև ժամկետները՝ ներպետական դատավարության կողմերից կամ այլ շահագրգիռ կողմերից, այդ թվում ՀՀ Կառավարության, ինչպես նաև մարդու իրավունքների հանձնակատարի, գրավոր փաստարկների ներկայացման համար։
ՄԻԵԴ-ը հիշեցնում է, որ խորհրդատվական կարծիքի խնդրանքը ներկայացվել է 2019 թվականի սեպտեմբերի 2-ին, իսկ հոկտեմբերի 2-ին այն ընդունվել է Մեծ պալատի հանձնաժողովի կողմից:
Նշվում է, որ Հայաստանի Սահմանադրական դատարանի հայցադիմումի վերաբերյալ խորհրդակցական կարծիքը վերաբերում է մինչ այդ տեղի ունեցած դատավարություններին, որոնցում առաջարկվում է ուսումնասիրել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականությունը։
Մեծ պալատի նախագահը հրավիրել է Սահմանադրական դատարանում ներքաղաքական դատավարության կողմերին, մասնավորապես Ազգային ժողովին և ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, գրավոր դիտարկումներ ներկայացնել մինչև 2019 թվականի նոյեմբերի 19-ը:
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն ընդունել է աշխատակարգային որոշումներ՝ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին դիմելու և այդ կապակցությամբ հիշյալ գործերի վարույթները՝ մինչև պատասխանները ստանալը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի հիմքով կասեցնելու վերաբերյալ:
Հայաստանը երկրորդ երկիրն է, որը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 16 արձանագրության համաձայն դիմում է խորհրդատվական կարծիքի համար։ Առաջին երկիրը Ֆրանսիան էր։ 16-րդ արձանագրությունը թույլ է տալիս այն վավերացրած երկրների բարձրագույն համարվող դատարաններին և տրիբունալներին դիմել ՄԻԵԴ՝ ստանալու խորհրդատվական եզրակացություն այն սկզբունքային հարցերի վերաբերյալ, որոնք կապված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում կամ դրա Արձանագրություններում սահմանված իրավունքների և ազատությունների մեկնաբանության կամ կիրառման հետ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր